Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը կարող է խնդրել ձեզ կռանալ կամ իրանը թեքել տարբեր ուղղություններով, որ ստուգի ձեր ողնաշարի շարժունակության տիրույթը:
Նա նաև կարող է փորձել վերարտադրել ձեր ցավը՝ սեղմելով ձեր գոտկատեղի կամ կոնքի որոշակի հատվածները կամ ձեր ոտքերին տալով որոշակի դիրքեր: Բժիշկը նաև կարող է խնդրել, որ խորը շունչ քաշեք՝ ստուգելու, թե արդյոք դժվարանում եք լայնացնել ձեր կրծքավանդակը:
Անկիլացնող սպոնդիլիտ կասկածելիս ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ ռևմատոլոգի խորհրդատվություն, ինչպես նաև որոշ հետազոտություններ:
Պատկերային հետազոտություններ
Ռենտգեն հետազոտությունը բժիշկներին թույլ է տալիս ստուգել հոդերի և ոսկորների ռենտգեն-տեսանելի փոփոխությունները, որոնք նաև կոչվում են ռադիոգրաֆիկ առանցքային սպոնդիլոարթրիտ, թեև անկիլոզացնող սպոնդիլիտի տեսանելի նշանները, որը նաև կոչվում է առանցքային սպոնդիլոարթրիտ, հիվանդության սկզբում կարող են ակնհայտ չլինել:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգտագործում է ռադիոալիքներ և ուժեղ մագնիսական դաշտեր՝ ոսկորների և փափուկ հյուսվածքների ավելի մանրամասն պատկերներ ստանալու համար: ՄՌՏ սքանավորումները կարող են ավել վաղ բացահայտել ոչ ռադիոգրաֆիկ առանցքային սպոնդիլոարթրիտի մասին վկայող տվյալներ, սակայն դրանք ավելի թանկարժեք հետազոտություններ են:
Լաբորատոր թետեր
Անկիլոզացնող սպոնդիլիտը հայտնաբերելու համար որևէ առանձնահատուկ լաբորատոր թեստեր գոյություն չունի: Արյան որոշ թեստեր կարող են ստուգել բորբոքման մարկերների առկայությունը, սակայն բազմաթիվ առողջական խնդիրներ կարող են առաջացնել բորբոքում:
Արյունը կարող է թեստավորվել HLA-B27 գենի համար: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն այս գենը, չունեն անկիլոզացնող սպոնդիլիտ, և մարդիկ կարող են ունենալ անկիլացնող սպոնդիլիտ՝ առանց HLA-B27 գենի:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024