Անկիլոզացնող սպոնդիլիտի վաղ ախտանշանները կարող են ներառել մեջքի ցավ և մեջքի գոտկային շրջանի և ազդրերի վերին հատվածի կարկամություն (քարանալու և դժվարաշարժության զգացում), հատկապես առավոտյան և անգործության ժամանակաշրջաններից հետո:
Պարանոցային ցավն ու հոգնածությունը նույնպես տարածված են: Ժամանակի ընթացքում ախտանիշները կարող են վատթարանալ, բարելավվել կամ դադարել՝ անկանոն ընդմիջումներով:
Առավել հաճախ տուժող շրջաններն են՝
- ողնաշարի հիմքի և կոնքին միջև գտնվող հոդ (սրբոսկրա-զստային հոդ)
- ողնաշար, հատկապես՝ գոտկային հատված
- այն շրջանները, որտեղ ջլերը և կապանները միանում են ոսկորներին, հիմնականում ողնաշարի հատվածում, իսկ երբեմն՝ կրունկի ետևի երկայնքով
- կրծոսկրի և կողոսկրերի միջև ընկած աճառներ
- ազդրի վերին հատվածի և ուսագոտու հոդեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք մեջքի ստորին հատվածի՝ գոտկատեղի կամ հետույքի ցավ, որն առաջանում է դանդաղորեն, ուժեղանում է առավոտյան կամ գիշերվա երկրորդ կեսին ձեզ արթնացնում է քնից, հատկապես, եթե ցավը մեղմանում է շարժումների ժամանակ և սաստկանում հանգստի ժամանակ: Անմիջապես դիմեք ակնաբույժի, եթե ձեզ մոտ առաջանում է ցավոտ կարմրած աչքեր, ուժեղ լուսազգայունություն կամ մշուշոտ տեսողություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024