Skip to main content

Բուժում - Բեխտերևի հիվանդություն

Բուժման նպատակն է թեթևացնել ցավն ու կարկամությունը և կանխել կամ հետաձգել բարդությունները և ողնաշարի ձևախեղումը:

Անկիլոզացնող սպոնդիլիտի բուժումը առավել արդյունավետ է, երբ հիվանդությունն անդառնալի վնաս դեռ չի պատճառել:

Դեղորայքային բուժում

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ-ներ), ինչպիսիք են Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) և Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), առանցքային սպոնդիլոարթրիտի և ոչ ռադիոգրաֆիկ առանցքային սպոնդիլոարթրիտի բուժման համար առավել հաճախ նշանակվող միջոցներն են: Դրանք կարող են թեթևացնել բորբոքումը, ցավը և կարկամությունը, սակայն նաև կարող են առաջացնել ստամոքս-աղիքային խնդիրներ, այդ թվում՝ արյունահոսություն:

Եթե ՈՍՀԲԴ-ները բավարար արդյունավետ չեն, ձեր բժիշկը կարող է առաջարկել սկսել ուռուցքային նեկրոզի գործոնի (TNF) պաշարիչ կամ ինտերլեյկին-17-ի (IL-17) արգելակիչ: Այս դեղերը ներարկվում են մաշկի տակ կամ ներերակային։ Մեկ այլ տարբերակ յանուս-կինազի (JAK) արգելակիչն է: JAK արգելակիչներն ընդունվում են բերանով: Այս տեսակի դեղամիջոցները կարող են նորից ակտիվացնել չբուժված տուբերկուլյոզը և ձեզ դարձնել վարակների նկատմամբ ավելի խոցելի:

Ուռուցքային նեկրոզի գործոնի (TNF) պաշարիչների օրինակներից են՝

  • Ադալիմումաբ (Հումիրա)
  • Ցերտոլիզումաբ պեգոլ (Ցիմզիա).
  • Էտաներսեպտ (Էնբրել)
  • Գոլիմումաբ (Սիմպոնի)
  • Ինֆլիքսիմաբ (Ռեմիկադ):

Անկիլացնող սպոնդիլիտի բուժման համար օգտագործվող IL-17 արգելակիչներից են Սեկուկինումաբը (Կոզենտիքս) և Իքսեկիզումաբը (Տալտզ): JAK արգելակիչների օրինակներից են Տոֆացիտինիբը (Քսելյանզ) և Ուպադացիտինիբը (Ռինովոք):

Թերապիա

Ֆիզիոթերապիան բուժման կարևոր մասն է և կարող է ապահովել մի շարք օգուտներ՝ սկսած ցավերի մեղմացումից մինչև ուժի և ճկունության բարելավում: Ֆիզիոթերապևտը կարող է հատուկ վարժություններ մշակել, որոնք լավագույնս են համապատասխանում ձեր կարիքներին: Լավ կեցվածքը պահպանելու համար ձեզ կարող են սովորեցնել՝

  • շարժման տիրույթը բարելավող և ձգվող վարժանքներ
  • Ամրապնդող վարժություններ որովայնի և մեջքի մկաններն ամրապնդող վարժանքներ
  • քնի և քայլքի ճիշտ դիրքեր:

Վիրահատություն

Անկիլոզացնող սպոնդիլիտով կամ ոչ ռադիոգրաֆիկ առանցքային սպոնդիլարթրիտ ունեցող մարդկանց մեծամասնությունը վիրահատության կարիք չունի: Վիրահատություն կարող է առաջարկվել, եթե դուք ունեք ուժեղ ցավ կամ եթե ազդրի հոդն այնքան է վնասվել, որ այն կարիք ունի փոխարինման:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024