Գրադարան
Տագնապային խանգարումներ․ ինքնօգնություն

1 րոպե
Թեև տագնապային խանգարումներ ունեցող մարդկանց մեծամասնությունը հոգեթերապիայի կամ դեղորայքի կարիք ունի՝ անհանգստությունը վերահսկելու համար, ապրելակերպի փոփոխությունները նույնպես կարող են օգտակար լինել:
Ահա թե ինչ կարող եք անել:
- Պահպանեք ֆիզիկապես ակտիվությունը. մշակեք ռեժիմ, որ շաբաթվա մեծ մասը ֆիզիկապես ակտիվ լինեք: Ֆիզիկական վարժանքները սթրեսը նվազեցնող հզոր միջոց են: Դրանք կարող է բարելավել ձեր տրամադրությունը և օգնել ձեզ, որ առողջ մնաք: Սկսեք դանդաղորեն և աստիճանաբար ավելացրեք ձեր վարժանքների ծավալն ու ինտենսիվությունը:
- Խուսափեք ալկոհոլից և ժամանցային թմրամիջոցներից. այս նյութերը կարող են առաջացնել կամ վատթարացնել անհանգստությունը: Եթե դուք չեք կարող ինքնուրույն դադարեցնել դրանք օգտագործումը, դիմեք ձեր բժշկին կամ գտեք աջակցության խումբ, որը կօգնի ձեզ:
- Թողեք ծխելը և կրճատեք կամ հրաժարվեք կոֆեին պարունակող ըմպելիքներից. ինչպես նիկոտինը, այնպես էլ կոֆեինը կարող են վատթարացնել անհանգստությունը:
- Օգտագործեք սթրեսի կառավարման և ռելաքսացիայի մեթոդներ. վիզուալիզացիայի տեխնիկան, մեդիտացիան և յոգան թուլացման մեթոդների օրինակներ են, որոնք կարող են թեթևացնել անհանգստությունը:
- Քունը դարձրեք առաջնահերթություն. արեք այն, ինչ կարող եք, որ համոզվեք, որ բավականաչափ քնում եք հանգստանալու համար: Եթե լավ չեք քնում, դիմեք ձեր բժշկին:
- Առողջ սնվեք. առողջ սնվելը, ինչպիսին է բանջարեղենի, մրգերի, ամբողջհատիկ ձավարեղենի և ձկան վրա կենտրոնանալը, կարող է կապված լինել անհանգստության նվազեցման հետ, սակայն անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություն:
Այլընտրանքային բժշկություն
Մի քանի բուսական դեղամիջոցներ ուսումնասիրվել են որպես անհանգստության բուժման միջոցներ, սակայն ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ դրանց ռիսկերն ու օգուտները հասկանալու համար: Բուսական և սննդային հավելումները չեն անցնում վերահսկման խիստ ընթացակարգերն այնպես, ինչպես դեղամիջոցները: Դուք միշտ չէ, որ կարող եք վստահ լինել, թե ինչ եք ստանում և արդյոք դա անվտանգ է: Այս հավելումներից ոմանք կարող են խանգարել ձեր օգտագործած դեղամիջոցներին կամ առաջացնել վտանգավոր փոխազդեցություններ:
Նախքան բուսական դեղամիջոցներ կամ սննդային հավելումներ ընդունելը, խոսեք ձեր բժշկի հետ՝ համոզվելու, որ դրանք անվտանգ են ձեզ համար և չեն փոխազդում ձեր ընդունած որևէ դեղամիջոցի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-03-2023 վերանայվել է՝ 24-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Տագնապը երեխաների մոտ
- Տագնապային խանգարումներ
- Նյարդային խզում
- Տագնապային խանգարումներ․ ախտանիշներ
- Տագնապային խանգարումներ․ պատճառներ
- Տագնապային խանգարումներ. բարդություններ
- Տագնապային խանգարումներ. կանխարգելում
- Տագնապային խանգարումներ․ ախտորոշում
- Տագնապային խանգարումներ․ բուժում
- Տագնապային խանգարում. դեղեր