Յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում զգում է լարվածություն և անհանգստություն, սովորաբար՝ կառավարելի մակարդակով:
Երբ սթրեսն ու անհանգստության զգացումները հասնում են այն մակարդակի, որ ներգործում են մարդու առօրյա կյանքի վրա, նման վիճակը կարելի է նկարագրել որպես նայրդային խզում:
Նյարդկային խզումը, որը նաև հայտնի է որպես հոգեկան առողջության կրիզ, ներկայացնում է տագնապային խանգարման մի ձև: Նյարդային խզումը բժշկական տերմին չէ, քանի որ չի նկարագրում որևէ կոնկրետ առողջական վիճակ: Այն ավելի շուտ ընդհանուր տերմին է, որը հաճախ պայմանականորեն օգտագործում են՝ նկարագրելու մեկին, ով ակնհայտորեն չի կարողանում դիմակայել սթրեսը, անհանգստությունը կամ տագնապը, և դրանք դարձել են անկառավարելի:
Նյարդային խզումը կարող է պատճառվել այնպիսի դեպքով, որը մարդու մոտ առաջացնում է չափազանց մեծ սթրես, օրինակ՝ խիստ տրավմատիկ իրադարձություն կամ սիրելիի մահ:
Սակայն, մարդու նյարդերը կարող են տեղի տալ նաև աստիճանաբար խորացող սթրեսի արդյունքում, որը հաճախ առաջանում է աշխատանքի, փոխհարաբերությունների կամ ֆինանսական դժվարությունների հետ կապված ճնշումներից: Օրինակ, ամուսնալուծությունը, բաժանումը կամ գործազրկությունը կարող են հանդես գալ որպես նպաստող գործոններ: Նման դեպքերում անհանգստությունը, սթրեսը և տագնապը կարող են զարգանալ երկար ժամանակի ընթացքում և հասնել մի կետի, երբ մարդն այլևս ի վիճակի չէ դիմակայել կամ շարունակել իր սովորական առօրյա գործերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024