Գրադարան
Տագնապային խանգարումներ․ ախտորոշում

1 րոպե
Տագնապային խանգարումը ժամանակին և ճիշտ ախտորոշելու լավագույն ուղին ձեր ախտանիշները բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին մանրակրկիտ նկարագրելն է։
Ձեզ կտան տարբեր հարցեր․ որքան մանրամասն պատասխանեք այդ հարցերին, այդքան ավելի լավ։
Ախտորոշման գործընթացում բժիշկները և հատկապես հոգեկան առողջության մասնագետները հաճախ օգտագործում են հարցաշար, որ գնահատեն ձեր ախտանիշները՝ համադրելով դրանք տագնապային խանգարումների ախտորոշիչ չափանիշների հետ, ինչպիսին հանդիսանում է Հոգեկան հիվանդությունների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի 5-րդ խմբագրումը (DSM-5)։
Տագնապն ախտորոշվում է, եթե ախտանիշներն ազդում են տարբեր ոլորտներում ձեր գործունեության վրա՝ աշխատանք, դպրոց կամ հասարակություն։ Հարցաշարը մասնագետին օգնում է նաև, որ նա ստուգի ձեզ մոտ դեպրեսիայի առկայությունը և հոգեկան առողջության խնդրի ծանրության աստիճանը։
Մասնագետները տագնապային խանգարման յուրաքանչյուր տեսակի համար կարող են օգտագործել հատուկ հարցաշար։ Թեև այս և նմանատիպ հարցաշարերով տագնապի գնահատումը կարող է ձեզ թվալ ձանձրալի, այնուամենայնիվ, ախտորոշումը հիվանդության ընթացքը հսկողության տակ վերցնելու առաջին քայլն է։
Օգտակար կարող է լինել նաև բժշկին այցելելուց առաջ նոթատետրում ձեր ախտանիշների վերաբերյալ նշումներ կատարելը։ Գրառումները կօգնեն, որ ձեր գանգատները և մտահոգությունները բժշկին ներկայացնելիս որևէ կարևոր ասելիք չմոռանաք։
Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2019 վերանայվել է՝ 24-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Տագնապը երեխաների մոտ
- Տագնապային խանգարումներ
- Նյարդային խզում
- Տագնապային խանգարումներ․ ախտանիշներ
- Տագնապային խանգարումներ․ պատճառներ
- Տագնապային խանգարումներ. բարդություններ
- Տագնապային խանգարումներ. կանխարգելում
- Տագնապային խանգարումներ․ բուժում
- Տագնապային խանգարում. դեղեր
- Տագնապային խանգարումներ․ ինքնօգնություն