Տագնապային խանգարումներ․ ախտանիշներ
07-05-2019
2 րոպե

Աշխատանքի հետ կապված անհանգստությունը, երբեմն տխուր զգալը կամ լարվածությունը՝ բոլորն էլ մեր գործնական մի կյանքի մասն են։
Երբ անհանգստությունները ստանում են կայուն բնութ և սկսում են խաթարել առօրյա գործառույթները, նշանակում է դուք խնդիր ունեք։ Տագնապի զգացումը կարող է դառնալ այնքան ազդեցիկ, որ դուք ձեզ զգաք լրիվ միայնակ ու անօգնական, և եթե չբուժի, ապա բերի դեպրեսիայի։ Տագնապը կարող է զարգանալ աստիճանաբար, ինչը դժվարացնում է հասկանալը, թե երբ է այն վերածվել լուրջ խնդրի։
Տագնապի նշանները
Խուճապի գրոհը (պանիկ նոպա) հանկարծակի ի հայտ եկած վախի բուռն դրվագ է, որն ուղեկցվում է ֆիզիկական ախտանիշներով, ինչպիսիք են՝ շնչառության հաճախացում, գլխապտույտ և սրտխփոց։ Խուճապի գրոհի դրսևորումը կարող է խթանվել որոշ իրավիճակներում, սակայն հիմնականում հանդիպում է խուճապային խանգարումներով մարդկանց մոտ։ Որոշ մարդկանց մոտ խուճապի գրոհները զարգանում են կանոնավոր կերպով և իրենց վիճակով ձեր անհնագստանալը կարող է ավելի խորացնել նրանց տագնապը։
Տագնապի մյուս նշանները ներկայացվում են ստորև։
Տագնապի հուզական ախտանիշները
- անցյալի, ներկայի կամ ապագայի վերաբերյալ ավելորդ անհանգստություն
- վախվորածության զգացում
- անօգնականության զգացում
- մոտալուտ խուճապի, վտանգի կամ կործանման զգացում
- աղճատված մքերի պայթյուն, որը դժվարացնում է սառը դատելը
- ուշադրությունը կենտրոնացնելու և երևույթները հիշելու հետ կապված դժվարություններ։
Տագնապի ֆիզիկական ախտանիշները
- սրտի ռիթմի հաճախացում (տախիկարդիա)
- շնչառության հաճախացում (հիպերվինտիլյացիա) կամ հևոց
- օդի պակասի և խեղվելու զգացում
- քրտնարտադրություն
- դող
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- գլխապտույտ
- բերանի չորություն
- ցավեր ստամոքսի կամ կրծքավանդակի շրջանում
- փորլուծություն
- դեմքի շառագունում
- մկանային լարվածություն և գլխացավեր
- քնի խանգարումներ և գիշերային մղձավանջներ
- ողջ մարմնով տաք և սառը ներհոսեր
- լարվածության, գերգրգռվածության և «սահմանային վիճակի» զգացում։
Տագնապի վարքային ախտանիշները
- այնպիսի իրավիճակներից խուսափում, որոնք կարող են տագնապի զգացում առաջացնել։
Եթե այս նշաններից մի քանիսը ազդում են ձեր կյանքի վրա, ապա դրանք կարող են ձեր ինքնամեկուսացման պատճառ դառնալ և ի վերջո հանգեցնել դեպրեսիայի։ Զրուցեք ձեր տագնապի ախտանիշների մասին բժշկի, խորհրդատուի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ։ Ինքնազգացողությունը կարգավորումը ժամանակ է պահանջելու, սակայն մասնագիտական օժանդակության շնորհիվ դուք ավելի հեշտությամբ կվերահսկեք ձեր տագնապը և նվազեցնեք դրա բացասական ազդեցությունը ձեր կյանքի և առողջության վրա։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021