Գրադարան

Տագնապային խանգարումներ

Տագնապային խանգարումներ

Time Read 1 րոպե

Ժամանակ առ ժամանակ անհանգստություն զգալը կյանքի սովորական մասն է:

Այնուամենայնիվ, տագնապային խանգարումներ ունեցող մարդիկ հաճախ առօրյա իրավիճակների նկատմամբ ունենում են ուժեղ, չափից ավելի և մշտական անհանգստություն և վախ: Հաճախ տագնապային խանգարումները ներառում են ուժեղ անհանգստության և վախի կամ սարսափի հանկարծակի զգացումների կրկնվող դրվագներ, որոնք հասնում են գագաթնակետին րոպեների ընթացքում (խուճապային գրոհներ):

Անհանգստության և խուճապի այս զգացումները խանգարում են առօրյա գործունեությանը, դժվարությամբ են վերահսկվում, համաչափ չեն իրական վտանգի հետ և կարող են երկար տևել: Դուք կարող եք խուսափել վայրերից կամ իրավիճակներից՝ այդ զգացմունքները կանխելու համար: Ախտանիշները կարող են սկսվել մանկության կամ պատանեկության տարիներին և շարունակվել մինչև հասուն տարիք:

Տագնապային խանգարումների օրինակները ներառում են ընդհանրացված (գեներալիզացված) տագնապային խանգարում, սոցիալական տագնապային խանգարում (սոցիալական ֆոբիա), հատուկ ֆոբիաներ և բաժանման տագնապային խանգարում: Դուք կարող եք ունենալ մեկից ավելի տագնապային խանգարում: Երբեմն տագնապն առաջանում է առողջական այլ վիճակից, որը բուժման կարիք ունի:

Անհանգստության ու տագնապի ինչպիսի ձև էլ ունենաք, բուժումը կարող է օգնել:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 24-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով