Այնուամենայնիվ, ըստ ընդունված տեսության, ասթման զարգանում է արտաքին միջավայրի և ժառանգական (գենետիկական) տարբեր գործոնների համակցության պատճառով:
Ասթմայի խթանիչ գործոններ (տրիգերներ)
Տարբեր գրգռիչների և ալերգիայի զարգացումը խթանող նյութեր (ալերգեններ) կարող են նպաստել ասթմայի ախտանիշների դրսևորմանը: Այսպիսի գործոնները կոչվում են «տրիգերներ», որոնք կարող են տարբեր մարդկանց համար լինել տարբեր, սակայն դրանց մեծ մասն ունi շնչուղիները գրգռող ազդեցություն:
Այսպիսով, ասթմայի տրիգերներից են՝
օդածին ալերգեններ, օրինակ՝ ծաղկափոշի, փոշի (այդ թվում՝ տնային և գրադարանային փոշի), փոշու տիզ, միկրոսկոպիկ սնկեր, ընտանի կենդանիների մազ կամ մորթի, միջատների արտաթորանքների և չորացած թքի մասնիկներ, կարպետների և գորգերի մազմզուկներ և այլն
որոշ մթերքներին և ըմպելիքներին, այդ թվում՝ ծովախեցգետիններին (креветки), մրգաչրին, մրգային խտահյութերին, ջեմերին, մշակված կարտոֆիլին, գարեջրին կամ գինուն ավելացվող սուլֆիտներ, սննդային գունանյութեր և կոնսերվանտներ
Բազմաթիվ գործոններ կարող են բարձրացնել ձեզ մոտ ասթմայի զարգացման ռիսկը: Դրանցից են՝
ասթմայի կամ ալերգիկ այլ վիճակների վերաբերյալ ընտանեկան պատմություն և արյունակից հարազատ (ծնող, քույր կամ եղբայր)
այլ ատոպիկ (ալերգիկ բնույթի) հիվանդության առկայություն, օրինակ՝ էկզեմա (ատոպիկ դերմատիտ), սննդային ալերգիա, եղնջացան (քոր պատճառող մաշկացան, աչքերի քոր և հարբուխ) կամ ալերգիկ ռինիտ (հարբուխ` քթահոսություն կամ քթի փակվածություն)
երկրորդային ծխի ազդեցություն (հատկապես՝ մանկահասակ տարիքում)
արտանետվող գոլորշիների, գազերի, շրջակա միջավայրի և օդի աղտոտվածության այլ տեսակների ազդեցություն
մասնագիտական (աշխատանքային) տրիգերների ազդեցություն, օրինակ՝ գյուղատնտեսության, վարսավիրության և տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող գրգռիչներ և քիմիական այլ ալերգեններ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։