Գրադարան
Ասթմա

1 րոպե
Ասթման մի վիճակ է, երբ ձեր շնչուղիները նեղանում և այտուցվում են և կարող են լրացուցիչ լորձ առաջացնել:
Սա կարող է դժվարացնել շնչառությունը և առաջացնել հազ, արտաշնրելիս սուլող ձայն (խզզոց) և շնչարգելություն ու հևոց:
Որոշ մարդկանց համար ասթման բերում է աննշան անհանգստության: Մյուսների համար դա կարող է դառնալ մեծ խնդիր, որը խանգարում է ամենօրյա գործունեությանը և կարող է հանգեցնել կյանքին սպառնացող ասթմայի նոպայի, որը դրսևորվում է շնչահեղձության դրվագով:
Ասթման հնարավոր չէ բուժել, սակայն ախտանիշները կարելի է վերահսկել: Ասթման հաճախ ժամանակի ընթացքում փոփոխվում է, ուստի կարևոր է, որ դուք աշխատեք ձեր բժշկի հետ՝ հետևելու ձեր գանգատներին և ախտանիշներին և անհրաժեշտության դեպքում կարգավորելու ձեր բուժումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: