Գրադարան
Ասթմա․ բարդություններ

1 րոպե
Վատ վերահսկվող ասթման կարող է ընթանալ տարբեր բարդություններով։
Ասթմայի բարդությունները ներառում են՝
- գանգատներ և ախտանիշներ, որոնք խանգարում են քնին, աշխատանքին և այլ գործունեությանը
- բացակայություններ աշխատանքից կամ դպրոցից՝ ասթմայի սրացման ժամանակ
- դեպի թոքեր և թոքերից դեպի դուրս օդ տեղափոխող խողովակների (բրոնխների) մշտական նեղացում, որն ազդում է ձեր շնչառության որակի վրա
- շտապ օգնության կանչեր, այցելություններ անհետաձգելի բաժանմունքներ և հիվանդանոցային բուժում ասթմայի ծանր նոպաների համար, օրինակ ասթմատիկ վիճակի դեպքում (status asthmaticus), որը բուժմանը չենթարկվող ասթմատիկ սուր նոպա է կամ դրա անընդմեջ կրկնությունը
- ծանր ասթմայի կայունացման համար որոշ դեղամիջոցների երկարաժամկետ օգտագործման կողմնակի ազդեցություններ
- հոգեբանական խնդիրներ, այդ թվում՝ սթրես, անհանգստություն կամ դեպրեսիա։
Պատշաճ բուժումը զգալի կերպով օգնում է ասթմայով պայմանավորված ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բարդությունների կանխարգելմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-04-2019 վերանայվել է՝ 25-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: