Ասթմայի կանխարգելման ոչ մի միջոց չկա, սակայն դուք և ձեր բժիշկը կարող եք մշակել քայլ առ քայլ ծրագիր ձեր վիճակով ապրելու և ասթմայի նոպաները կանխելու համար:
- Հետևեք ձեր ասթմայի գործողությունների ծրագրին. ձեր բժշկի հետ կազմեք դեղորայք ընդունելու և ասթմայի նոպան վերահսկելու մանրամասն ծրագիր: Այնուհետև խստորեն հետևեք ձեր ծրագրին: Ասթման քրոնիկ վիճակ է, որը կանոնավոր վերահսկման և բուժման կարիք ունի: Ձեր բուժման վերահսկողությունը կարող է օգնել ձեզ, որ ավելի կառավարելի դարձնեք ձեր կյանքը:
- Պատվաստվեք գրիպի և թոքաբորբի դեմ. պատվաստումների օրացույցին հետևելը կարող է կանխել գրիպի և թոքաբորբի պատճառով ասթմայի սրացմանը:
- Բացահայտեք և խուսափեք ասթմա հրահրող գործոններից (տրիգերներ). դրսի մի շարք ալերգեններ և գրգռիչներ՝ սկսած ծաղկափոշուց և բորբոսից մինչև սառը օդը և օդի աղտոտվածությունը, կարող են հրահրել ասթմայի նոպաներ: Պարզեք, թե ինչն է առաջացնում կամ վատթարանում ձեր ասթման, և քայլեր ձեռնարկեք այդ հրահրիչ գործոններից խուսափելու համար:
- Վաղ հայտնաբերեք և բուժեք նոպաները. եթե արագ գործեք, ավելի քիչ հավանական է, որ ունենաք ծանր նոպա: Դուք նաև այդքան դեղորայքի կարիք չեք ունենա ձեր ախտանիշները վերահսկելու համար: Երբ ձեր գագաթնակետային հոսքի չափումները նվազում են և ձեզ զգուշացնում են մոտալուտ նոպայի մասին, ընդունեք ձեր դեղորայքը, ինչպես հրահանգված է: Նաև անմիջապես դադարեցրեք ցանկացած գործողություն, որը կարող է նոպայի պատճառ դառնալ: Եթե ձեր ախտանիշները չեն բարելավվում, դիմեք բուժօգնություն, ինչպես նշված է ձեր գործողությունների ծրագրում:
- Ընդունեք ձեր դեղորայքն այնպես, ինչպես նշանակված է. մի՛ փոփոխեք ձեր դեղերն առանց նախապես ձեր բժշկի հետ խոսելու, նույնիսկ եթե ասթման բարելավվում է: Ձեր բժշկին յուրաքանչյուր այցելության ժամանակ լավ գաղափար է, որ ձեր դեղերը ձեզ հետ վերցնեք: Ձեր բժիշկը կարող է համոզվել, որ դուք ճիշտ եք օգտագործում ձեր դեղերը և ընդունում եք ճիշտ չափաբաժիններ:
- Ուշադրություն դարձրեք արագ ազդող ինհալատորի օգտագործման ավելացմանը. եթե նկատում եք, որ հաճախ եք օգտագործում ձեր արագ ազդող ինհալատորը, ինչպիսին է Ալբուտերոլը, ուրեմն ձեր ասթման վերահսկողության տակ չէ: Այցելեք ձեր բժշկին ձեր բուժումը կարգավորելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024