Գրադարան

Աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզ

Time Read 1 րոպե

Աթերոսկլերոզը վերջին տասնամյակների ընթացքում բժշկագիտության ամենթեժ քննարկումների և ամենալուրջ ուշադրության արժանացած հիվանդություններից մեկն է:

Երբեմն աթերոսկլերոզը և արտերիոսկլերոզն օգտագործվում են՝ ներկայացնելու նույն բանը, սակայն այս երկու բնորոշումների մեջ կա տարբերություն:

Արտերիոսկլերոզն առաջանում է, երբ սրտից դեպի օրգանիզմի մյուս շրջանները թթվածին և սննդանյութեր տեղափոխող արյունատար անոթները՝ զարկերակները դառնում են հաստ և պինդ՝ որոշ դեպքերում կրճատելով արյան հոսքը դեպի օրգաններ և հյուսվածքներ: Առողջ զարկերակները ճկուն և էլաստիկ են, սակայն, ժամանակի ընթացքում, զարկերակների պատերը կարող են պնդանալ (կոչվում է զարկերակների պնդացում):

Աթերոսկլերոզն արտերիոսկլերոզի առանձնահատուկ տեսակ է:

Աթերոսկլերոզը զարկերակների պատի վրա ճարպերի, խոլեսթերինի և այլ նյութերի կուտակումն է: Նման կուտակումը կոչվում է «վահանիկ»: Վահանիկը կարող է բերել զարկերակների նեղացման և արյան հոսքի շրջափակման: Վահանիկը նաև կարող է պատռվել՝ առաջացնելով արյան մակարդուկ:

Աթերոսկլերոզը հաճախ դիտարկվում է որպես սրտային խնդիր, սակայն կարող է ախտահարել ցանկացած շրջանի զարկերակները: Աթերոսկլերոզը կարելի է բուժել: Առողջ ապրելակերպի սովորույթները կարող են օգնել աթերոսկլերոզի կանխարգելմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2019 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով