Աթերոսկլերոզ. կանխարգելում
20-04-2019
1 րոպե

Կանխարգելելով աթերոսկլերոզը, դուք միաժամանակ նվազեցնում եք նաև ձեզ մոտ սրտանոթային, ուղեղանոթային և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Աթերոսկլերզի կանխարգելման լավագույն ուղին ձեր ապրելակերպն «առողջացնելն է»: Ընդ որում, առողջ ապրելակերպը նպաստում է ոչ միայն այս հիվանդության կանխարգելմանը, այլև կարող է աթերոսկլերոզի վաղ փուլերում հանդես գալ որպես բուժման մեթոդ:
Աթերոսկլերոզի կանխարգելումն առողջ ապրելակերպի միջոցով ներառում է հետևյալ քայլերը՝
- դադարեցրեք ծխելը
- դարձրեք ձեր սննդակարգն առողջ (բջջանքով հարուստ և հավասարակշռված, թարմ մրգերով, բանջարեղեններով և ընդեղենով հարուստ)
- դարձրեք ձեր կյանքը ֆիզիկապես ակտիվ (ֆիզիկական վարժանքներ, քայլք, լող և այլն)
- պահպանեք մարմնի առողջ կշիռ:
Ընդ որում, անցումն առողջ ապրելակերպի կատարեք ոչ թե միանգամից կամ «մի շնչով», այլ աստիճանաբար՝ ամեն օր կամ շաբաթ բարեփոխելով կոնկրետ մի բան: Եվ ամենակարևորը, աշխատեք առողջ ապրելակերպը իրոք դարձնել ձեր առօրյա կյանքի անբաժանելի մի մասը, այլ ոչ թե ինչ-որ մի արհեստական բան, որից օրերից մի օր կարելի է հոգնել:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021