Հազվադեպ, սուր բրոնխիոլիտը կարող է հանգեցնել որոշ բարդությունների:
Դրանցից են՝
- օրգանիզմում ցածր թթվածին (հիպօքսիա)
- շնչառության ընդհատումներ, որոնոք, ամենայն հավանականությամբ, կառաջանան վաղաժամ ծնված և մինչև 2 ամսական երեխաների մոտ
- բավարար չափի հեղուկներ խմելու անկարողություն, որը կարող է հանգեցնել ջրազրկման
- շնչելով բավարար քանակությամբ թթվածին չստանալը (շնչառական անբավարարություն):
Եթե ձեր երեխայի մոտ զարգանա թվարկված վիճակներից մեկնումեկը, կարող է առաջանալ շուրջօրյա հիվանդանոցային հսկողության անհրաժեշտություն: Ծանր շնչառական անբավարարության դեպքում նաև կարող է պահանջվել, որ հիվանդանոցում երեխայի շնչափողով անցկացվի խողովակ՝ օժանդակող շնչառություն ապահովելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 02-06-2024