Ձեր երեխայի բժիշկը սովորաբար կարող է ախտորոշել բրոնխիոլիտն՝ ըստ ախտանիշների և ստետոսկոպով լսելով երեխայի թոքերը:
Բրոնխիոլիտի ախտորոշման համար հաճախ անալիզների և ռենտգեն հետազոտության անհրաժեշտություն չկա: Սակայն, բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ հետազոտություններ, եթե ձեր երեխան ծանր բրոնխիոլիտի վտանգի տակ է, ախտանիշները վատթարանում են կամ եթե բժիշկը կարծում է, որ երեխայի մոտ կարող է այլ խնդիր լինել:
Երեխայի բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները:
- Կրծքավանդակի ռենտգեն. այս պատկերային հետազոտությունը կարող է հայտնաբերել թոքաբորբի նշաններ (պնևմոնիա):
- Վիրուսի հայտնաբերման թեստ. ձեր երեխայի քթից կարող է վերցվել լորձի նմուշ բրոնխիոլիտ առաջացնող վիրուսի հայտնաբերման համար:
- Արյան թեստեր. երբեմն արյան թեստերը կարող են նշանակվել ձեր երեխայի արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) քանակը ստուգելու համար: Լեյկոցիտների ավելացումը սովորաբար այն բանի նշան է, որ օրգանիզմը պայքարում է վարակի դեմ: Արյան թեստը նաև կարող է ցույց տալ, թե արդյոք ձեր երեխայի արյան մեջ թթվածնի մակարդակը ցածր է (հիպօքսեմիա):
Ձեր երեխայի բժիշկը նաև կարող է ստուգել ջրազրկման ախտանիշները, հատկապես, եթե ձեր երեխան հրաժարվում խմելուց կամ ուտելուց կամ փսխում է: Ջրազրկման նշաններից են չոր բերանը և մաշկը, խիստ հոգնածությունը և մեզի քչացումը կամ ընդհանրապես բացակայությունը (չոր տակդիրներ):
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 02-06-2024