Առաջին մի քանի օրվա ընթացքում բրոնխիոլիտի ախտանիշները շատ նման են մրսածությանը:
Օրինակ, ձեր երեխայի մոտ կարող են նկատվել՝
- հոսող քիթ
- խցանված քիթ
- հազ
- երբեմն՝ թեթև ջերմություն:
Հետագա մեկ շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար ձեր երեխան կարող է ավելի դժվար շնչել, ինչպես նաև կարող եք նկատել նրա շնչառությանն ուղեկցող խզզոցներ: Սուր բրոնխիոլիտը սովորաբար տևում է 7-10 օր, սակայն հազը կարող է շարունակվել ևս մի քանի շաբաթ։
Բրոնխիոլիտով բազմաթիվ նորածիններ նաև ունեն միջին ականջի վարակ, որը կոչվում է միջին օտիտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ախտանիշները լրջանում են, զանգեք ձեր երեխայի բժշկին: Սա առանձնակի կարևոր է, եթե ձեր երեխան 12 շաբաթականից փոքր է կամ ունի բրոնխիոլիտի ռիսկի այլ գործոններ, ինչպիսիք են շատ վաղաժամ ծնված լինելը կամ որևէ սրտային հիվանդություն ունենալը:
Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե ձեր երեխան ունի հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝
- կապույտ կամ մոխրագույն երանգավորված մաշկ, շրթունքներ և եղունգներ (ակրոցիանոզ)՝ արյան թթվածնի ցածր մակարդակի պատճառով:
- պայքարում է շնչելու համար և չի կարողանում խոսել կամ լաց լինել
- հրաժարվում է բավականաչափ խմելուց կամ շատ արագ է շնչում ուտելու կամ խմելու ընթացքում
- շնչում է շատ արագ (նորածինների մոտ դա կարող է լինել րոպեում 60-ից ավելի շնչառություն՝ կարճացած և մակերեսային)
- չի կարողանում հեշտությամբ շնչել, և կողոսկրերը կարծես ներս են քաշվում, երբ ներշնչում է
- արտաշնչելիս հեռվից շնչառական խզզոցներ են լսվում
- դարձել է դանդաղաշարժ, թույլ կամ խիստ հոգնած (երբ երեխան չի կարողանում արթնանալ կամ արթնացնելիս արագ քնում է):
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 02-06-2024