Քաղցկեղ
15-04-2018
1 րոպե

Քաղցկեղը հիվանդություն է, որի ժամանակ մեր օրգանիզմի ինչ-որ մի օրգանի կամ հյուսվածքի բջիջները ձևափոխվում և սկսում են անվերահսկելի ձևով բազմանալ։
Քաղցկեղային բջիջները ներաճում և քայքայում են շրջապատող առողջ հյուսվածքները, արդյունքում այդ օրգանի խոր ախտահարվում ու վնասվում է։
Սովորաբար քաղցկեղը սկսվում է մի օրգանից և որոշ ժամանակ անց տարածվում այլ տեղամասեր։ Այս պրոցեսը կոչվում է մետաստազավորում։
Քաղցկեղի վաղ նշանները պայմանավորված են վնասված օրգանի գործունեության խանգարումներով։ Օրինակ, աղիներում տեղակայված քաղցկեղը կարող է բերել աղիների գործունեության փոփոխությունների, թոքերի քաղցկեղը՝ հազի։
Քաղցկեղի ավելի հաճախ հանդիպող տեսակներն են՝
- կանանց մոտ՝ կրծքագեղձի և վերարտադրողական օրգանների քաղցկեղներ (արգանդ, հատկապես՝ արգանդի պարանոց, ձվարաններ)
- տղամարդկանց մոտ՝ թոքի, ամորձու և շագանակագեղձի քաղցկեղներ
- արյան քաղցկեղային հիվանդություններ` մելանոմա, լիմֆոմա, լեյկոզ (լեյկեմիա) և այլն
- մարսողական ուղու քաղցկեղային հիվանդություններ, հատկապես՝ ստամոքսի, հաստ աղիների, ներառյալ՝ ուղիղ աղիքի
- գլխուղեղի քաղցկեղ
- գեղձերի քաղցկեղներ (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, վահանաձև գեղձ)
- մաշկի քաղցկեղ
- ոսկրի քաղցկեղ
- միզապարկի քաղցկեղ։
Քաղցկեղը ողջ աշխարհում դեռևս մնում է առողջապահական լրջագույն խնդիր, քանի որ ունի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ։
Հոդվածը վերանայվել է՝ 01-05-2021