Քաղցկեղի յուրաքանչյուր 3 դեպքից գրեթե մեկը կարող է կանխարգելվել:
Բժիշկները նույնականացրել են քաղցկեղի ռիսկը նվազեցնելու մի քանի ուղիներ:
- Դադարեցրեք ծխելը. Եթե ծխում եք, թողեք այն։ Եթե չեք ծխում, մի՛ սկսեք։ Ծխելը կապված է ոչ միայն թոքերի քաղցկեղի, այլ նաև քաղցկեղի մի քանի այլ տեսակների հետ: Հենց այս պահին դադարեցնելը կնվազեցնի ձեր ապագա քաղցկեղի ռիսկը:
- Խուսափեք արևի ավելորդ ազդեցությունից. արևի վնասակար ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթները կարող են մեծացնել մաշկի քաղցկեղի ռիսկը: Սահմանափակեք ձեր վրա արևի ազդեցությունը՝ մնալով ստվերում, կրելով պաշտպանիչ հագուստ կամ օգտագործելով արևապաշտպան քսուք:
- Դարձրեք ձեր սննդակարգն ավելի առողջ. ընտրեք մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգ։ Ընտրեք ամբողջահատիկավորներ և անճարպ սպիտակուցներ: Սահմանափակեք վերամշակված մսի օգտագործումը:
- Շաբաթվա օրերի մեծ մասը վարժանքներ արեք. կանոնավոր վարժանքները կապված են քաղցկեղի ավելի ցածր ռիսկի հետ: Շաբաթվա շատ օրերի համար նպատակ դրեք առնվազն 30 րոպե ֆիզիկապես ակտիվ լինել: Եթե մինչ այդ ակտիվ չեք եղել, սկսեք դանդաղորեն և աշխատեք հասնել 30 րոպե կամ ավելի երկար վարժանքների:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշը կամ գեր լինելը կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը: Աշխատեք առողջ քաշին հասնելու և պահպանելու համար՝ առողջ սննդակարգի և կանոնավոր վարժանքների համադրությամբ:
- Եթե որոշել եք ալկոհոլ խմել, արեք դա չափավոր քանակությամբ. եթե ընտրում եք ալկոհոլ օգտագործել, դա արեք չափավոր: Առողջ չափահասների համար դա նշանակում է օրական մինչև մեկ չափաբաժին՝ կանանց և օրական մինչև երկու չափաբաժին՝ տղամարդկանց համար:
- Պլանավորեք քաղցկեղի սքրինինգային հետազոտություններ. խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե քաղցկեղի հետազոտման որ տեսակներն են լավագույնը ձեզ համար՝ ելնելով ձեր ռիսկի գործոններից:
- Հարցրեք ձեր բժշկին պատվաստումների մասին. որոշ վիրուսներ մեծացնում են քաղցկեղի ձեր ռիսկը: Պատվաստումները կարող են օգնել կանխելու այդ վիրուսները, ներառյալ հեպատիտ B-ն, որը մեծացնում է լյարդի քաղցկեղի վտանգը և մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ), որը մեծացնում է արգանդի վզիկի քաղցկեղի և այլ քաղցկեղի վտանգը: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք այս վիրուսների դեմ պատվաստումը տեղին է ձեզ համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024