Գրադարան
Քաղցկեղ. ախտանիշներ

1 րոպե
Քաղցկեղի հետևանքով առաջացած գանգատներն ու ախտանիշները տարբեր են՝ կախված նրանից, թե մարմնի որ շրջանն է ախտահարված:
Որոշ ընդհանուր գանգատները և ախտանիշները, որոնք կապված են քաղցկեղի, բայց ոչ դրա առանձնահատուկ տեսակների հետ, ներառում են՝
- հոգնածություն
- գոյացություն կամ պնդացած տարածք, որը կարող է զգացվել կամ շոշափվել մաշկի տակ
- քաշի փոփոխություններ, ներառյալ չնախատեսված կորուստ կամ ավելացում
- մաշկի փոփոխություններ, ինչպիսիք են մաշկի դեղնությունը (դեղնուկ), մուգ գույնը կամ կարմրությունը, վերքերը, որոնք չեն բուժվում (խոցեր), կամ առկա խալերի փոփոխությունները
- աղիների կամ միզապարկի գործունեության փոփոխություններ
- մշտական, չլավացող հազ կամ դժվարացած շնչառություն (հևոց)
- կուլ տալու դժվարություն
- խռպոտություն
- կայուն ստամոքսի խանգարում կամ ուտելուց հետո անհարմարավետություն
- մկանների կամ հոդերի մշտական, անբացատրելի ցավ
- մշտական, անբացատրելի ջերմություն կամ գիշերային քրտնարտադրություն
- անբացատրելի արյունահոսություն կամ կապտուկ (արյունազեղում):
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ձեզ անհանգստացնող մշտական գանգատներ կամ ախտանիշներ:
Եթե որևէ գանգատ կամ ախտանիշ չունեք, բայց անհանգստացած եք քաղցկեղով հիվանդանալու վտանգի մասին, քննարկեք ձեր մտահոգությունները ձեր բժշկի հետ: Հարցրեք, թե քաղցկեղի սքրինինգի որ թեստերն ու միջոցառումներն են ձեզ համար հարմար:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2018 վերանայվել է՝ 22-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: