Գրադարան

Քաղցկեղ. ինքնօգնություն

Քաղցկեղ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Քաղցկեղի ախտորոշումը կարող է ընդմիշտ փոխել ձեր կյանքը:

Յուրաքանչյուր մարդ գտնում է քաղցկեղի բերած հուզական և ֆիզիկական փոփոխությունների հաղթահարման իր սեփական ուղին, որոնք բերում է քաղցկեղը: Բայց երբ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ, երբեմն դժվար է իմանալ, թե ինչ անել հետո:

Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ նման իրավիճակում հայտնեվելիս՝

  • բավականաչափ իմացեք ձեր քաղցկեղի մասին՝ ձեր բուժման և խնամքի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու համար
  • մի՛ մեկուսացեք, այլ շարունակեք ընկերների և ընտանիքի հետ սերտ շփումները
  • գտեք ինչ-որ մեկին՝ ընկեր, հարազատ, ձեր ախտորոշմամբ մեկ այլ անձ, ում հետ կարող եք կիսվել ձեր հաջողություններով կամ մտահոգություններով:

Այլընտրանքային բժշկություն

Որևէ ապացուցված այլընտրանքային բուժում գոյություն չունի, որ կարող է բուժել քաղցկեղը: Սակայն այլընտրանքային բուժման տարբերակները կարող են օգնել ձեզ, որ ավելի հեշտությամբ հաղթահարեք քաղցկեղի և քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են հոգնածությունը, սրտխառնոցը և ցավը:

Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ձեր հիվանդության պայմաններում որ մեթոդը կարող է օգտակար լինել: Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ, թե արդյոք այս բուժումներն անվտանգ են ձեզ համար, թե արդյոք դրանք կարող են խանգարել ձեր քաղցկեղի բուժմանը:

Այլընտրանքային բժշկության որոշ տարբերակներ, որոնք օգտակար են քաղցկեղով հիվանդ մարդկանց համար, ներառում են՝

  • ասեղնաբուժություն
  • հիպնոզ
  • մերսում
  • մեդիտացիա
  • ռելաքսացիայի մեթոդներ
  • յոգա:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 21-02-2023 վերանայվել է՝ 22-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով