Առողջական խնդիրներ

Կարդիոմիոպաթիա

Կարդիոմիոպաթիա

Time Read 3 րոպե

Կարդիոմիոպաթիան սրտային հիվանդություն է, որի պատճառը սրտամկանի ախտահարումն ու վնասումն է:

Կան կարդիոմիոպաթիայի տարբեր տեսակներ, որոնք ունեն տարբեր պատճառներ և հանդիպում են մարդկանց տարբեր խմբերում: Հիվանդությունը սովորաբար վերահսկվում է դեղերով և առողջ ապրելակերպով:

Ի՞նչ է կարդիոմիոպաթիան

Կարդիոմիոպաթիան հիվանդություն է, որի ժամանակ ախտահարված սրտամկանը կորցնում է իր կծկողական ուժը և չի կարողանում արյունն արտամղել նախկին ուժով:

Կարդիոմիոպաթիայով մարդկանց մեծ մասի մոտ զարգանում են միայն աննշան գանգատներ, և նրանք կարողանում են քիչ սահմանափակումներով ապահովել նորմալ առօրյան:

Սակայն, հիվանդությունը կարող է նաև ստանալ ծանր ընթացք, որի ժամանակ սիրտն այն աստիճան է «թուլանում», որ զարգանում է սրտային անբավարարություն:

Կարդիոմիոպաթիայի ախտանիշները

Երբեմն կարդիոմիոպաթիան կարող է որևէ գանգատ կամ նշան չդրսևորել: Այլ դեպքերում ախտանիշները կախված են կարդիոմիոպաթիայի տեսակից, ձեր տարիքից և հիվանդության ընթացքից: Դուք կարող եք ունենալ՝

Երեխաների մոտ կարող է գրանցվել հեշտությամբ հևոցի առաջացում և հասակակիցների հետ շփումների նվազում: Նրանք կարող են ունենալ նաև հազ, որովայնի շրջանի ցավեր, ախորժակի թուլացում կամ սրտխառնոց: Նորածինների մոտ կարող է առաջանալ կաթն ուտելու ընթացքում շնչարգելություն և առատ քրտնարտադրություն, ինչպես նաև աճի դանդաղում:

Կարդիոմիոպաթիայի պատճառները

Կարդիոմիոպաթիայի հիմնական պատճառներն են՝

Երբեմն առանձնացնում են առաջնային կամ երկրորդային կարդիոմիոպաթիաներ: Առաջնային կարդիոմիոպաթիաների պատճառն այնհայտ է, մինչդեռ երկրորդային կարդիոմիոպաթիաները զարգանում են այլ հիվանդության պատճառով, որը կարող է հայտնաբերվել տարբեր հետազոտությունների միջոցով:

Կարդիոմիոպաթիայի տեսակները

Կան կարդիոմիոպաթիաների 4 հիմնական տեսակներ, որոնք ունեն զարգացման տարբեր մեխանիզմներ: Դրանք են՝

  • դիլատացիոն կարդիոմիոպաթիա, երբ սրտամկանը ձգվում ու բարակում է՝ թուլացնելով սրտի կծկողական և արտամղիչ ուժը
  • ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա, երբ սրտամկանը պնդանում է և չի կարողանում մինչև կծկվելը բավարար չափով թուլանալ
  • հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, երբ սրտամկանի գերաճի պատճառով սրտի պատերը հաստանում են՝ փոքրացնելով խոռոչի ծավալը
  • առիթմոգեն աջ փորոքային կարդիոմիոպաթիա, երբ սրտի մի մասի սրտամկանը փոխարինվում է սպիական հյուսվածքով:

Կարիդոմիոպաթիայի բուժումը

Կարդիոմիոպաթիայի բուժմամբ զբաղվում են սրտաբանները, ավելի հազվադեպ՝ սրտային վիրաբույժները: Բուժումը կարող է ներառել դեղերի նշանակում, իսկ որոշ դեպքերում՝ նաև սրտի վիրահատություն կամ սրտի մեջ հատուկ սարքի ներդրում:

Կարդիոմիոպաթիա ախտորոշելիս շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ անցնեք առողջ ապրելակերպին, որը ներառում է՝

Հոդվածը տեղադրվել է՝ 06-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: