Գրադարան

Կարդիոմիոպաթիա. ախտանիշներ

Կարդիոմիոպաթիա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Կարդիոմիոպաթիայի վաղ փուլերում կարող են գանգատներ կամ ախտանիշներ չլինել:

Սակայն, խնդիրը ծանրանալուն զուգընթաց սովորաբար զարգանում են մի շարք գանգատներ և ախտանիշներ, այդ թվում՝

  • օդի պակաս և հևոց՝ գործ անելիս կամ նույնիսկ հանգիստ վիճակում
  • ոտքերի, կոճերի և ոտնաթաթերի այտուց
  • հեղուկի կուտակման պատճառով որովայնի փքվածություն
  • հազ, հատկապես՝ պառկած վիճակում
  • քնելու համար հորիզոնական վիճակում պառկելու դժվարություն
  • հոգնածություն
  • սրտազարկեր, որոնք զգացվում են որպես արագ, բաբախում կամ թրթռում (սրտխփոց)
  • կրծքավանդակի անհարմարավետություն կամ սեղմվածություն
  • գլխապտույտ, ուշագնացության զգացում կամ ուշագնացություն:

Գանգատներն ու ախտանիշները հակված են վատթարանալու, եթե չբուժվեն: Որոշ մարդկանց մոտ վիճակը արագ է վատանում. մյուսների մոտ այն կարող է երկար ժամանակ մնալ անփոփոխ:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք կարդիոմիոպաթիայի հետ կապված մեկ կամ մի քանի գանգատներ կամ ախտանիշներ: Զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ունեք ծանր դժվարաշնչություն, ուշագնացություն կամ կրծքավանդակի ցավ, որը տևում է ավելի քան մի քանի րոպե:

Կարդիոմիոպաթիայի որոշ տեսակներ կարող են փոխանցվել ընտանիքների միջոցով (ժառանգական): Եթե դուք ունեք այդ հիվանդությունը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ձեր ընտանիքի անդամները ստուգվեն:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2023 վերանայվել է՝ 02-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով