Գրադարան
Կարդիոմիոպաթիա. բարդություններ

1 րոպե
Կարդիոմիոպաթիան կարող է հանգեցնել ծանր բարդությունների:
- Սրտային անբավարարություն. սիրտը չի կարողանում այնքան արյուն մղել, որ բավարարի օրգանիզմի կարիքները: Չբուժված սրտային անբավարարությունը կարող է կյանքին վտանգ ներկայացնել:
- Արյան մակարդուկներ (թրոմբ). երբ սիրտը չի կարողանում արդյունավետ կերպով արյուն մղել, արյան կանգի պատճառով սրտի խոռոչներում կարող են ձևավորվել արյան մակարդուկներ: Եթե մակարդուկները մտնում են արյան հունի մեջ, կարող են արգելափակել արյան հոսքը դեպի այլ օրգաններ, այդ թվում՝ սիրտ և գլխուղեղ՝ առաջացնելով սրտամկանի ինֆարկտ կամ իշեմիկ ինսուլտ:
- Սրտի փականային խնդիրներ. կարդիոմիոպաթիան առաջացնում է սրտի մեծացում, որի հետևանքով սրտի փականները կարող են ճիշտ չփակվել: Սա կարող է հանգեցնել վնասված փականով արյան հոսքի հետհոսքի (ռեգուրգիտացիա):
- Սրտի կանգ և հանկարծամահություն. կարդիոմիոպաթիան կարող է առաջացնել սրտի անկանոն ռիթմեր (առիթմիաներ), որոնք հանգեցնում են ուշագնացության կամ, որոշ դեպքերում, հանկարծակի մահվան, եթե սիրտը դադարում է արդյունավետ կծկվել:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-05-2023 վերանայվել է՝ 03-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: