Ցելիակա և գլյուտեինի նկատմամբ անտանելիություն
23-04-2018
1 րոպե

Ցելիական ծանր հիվանդություն է, որի ժամանակ բարակ աղիների լորձաթաղաթը վնասվում է գլյուտեինի փոքր քանակներից։
Գլյուտեինը (սնձան) սպիտակուց է, որն առկա է հացահատիկային սննդամթերքներում՝ ցորեն, գարի, վարսակ և այլն։
Ցելիական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը գլյուտեինի նկատմամբ դառնում է գերակտիվ։ Արդյունքում գլյուտեին պարունակող մթերքները և սննդանյութերը բարակ աղիներում չեն կարողանում նորմալ ներծծվել (կոչվում է գլյուտեինի նկատմամբ անտանելիություն), ինչն էլ առաջացանում է առողջական խնդիրներ, ինչպիսիք են թերսնուցումը և օստեոպորոզը։
Դրան զուգահեռ, գլյուտեինի նկատմամբ իմունային ոչ նորմալ պատասխանի պատճառով վասվում են բարակ աղիները, որոնց ներծծող հատկությամբ օժտված թավիկները բորբոքվում և հարթանում են՝ առաջացնելով աղիների ընդհանուր ներծծող ունակության թուլացում։
Ցելիական կարող է դրսևորվել սուր ախտանիշներով կամ, հակառակը, չառաջացնել ուշադրության արժանի որևէ նշան։ Դրանք հիմնականում վերաբերվում են մարսողության խանգարմանը բնորոշ ախտանիշներին:
Ցելիական հանդիպում է երկու սեռերի բոլոր տարիքային խմբերում։ Այն կարող է ունենալ ընտանեկան պատմություն և զարգանալ ցանկացած տարիքում՝ սկսած նորածնայինից միչև չափահաս տարիք։
Ցելիակայի ախտորոշումն անցկացվում է ելնելով գանգատներից և արյան հետազոտության արդյունքներից։
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է ցելիակա, պետք է ձեր սննդակարգից հանել բոլոր այն մթերքները, որոնք պարունակում են գլյուտեին (սնձան)։
Հոդվածը վերանայվել է՝ 07-05-2021