Հետևյալ խորհուրդները կարող են օգնել, որ խուսափեք քրոնիկ փորկապության զարգացումից:
- Ձեր սննդակարգում ներառեք մեծ քանակությամբ բջջանք (բջջանյութ) պարունակող մթերքներ, այդ թվում՝ լոբի, բանջարեղեն, մրգեր և ամբողջահատիկ հացազգիներ:
- Կերեք ավելի քիչ քանակով մթերքներ, որոնք պարունակում են բջջանքի քիչ քանակներ, ինչպիսիք են վերամշակված մթերքները, կաթնամթերքն ու մսամթերքը:
- Խմեք շատ ջուր և հեղուկներ:
- Մնացեք հնարավորինս ակտիվ և փորձեք զբաղվել կանոնավոր ֆիզիկական վարժանքներով:
- Փորձեք կառավարել սթրեսը:
- Մի՛ անտեսեք կղազատման կարիքը կամ ցանկությունը:
- Փորձեք ստեղծել աղիների դատարկման կանոնավոր ժամանակացույց, հատկապես ճաշելուց հետո:
- Համոզվեք, որ երեխաները, ովքեր սկսում են պինդ սնունդ ուտել, իրենց սննդակարգում շատ բջջանք են ստանում:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024