Skip to main content

Քրոնիկ փորկապությունը կարող է առաջացնել որոշ բարդություններ:

  • Հետանցքի երակների այտուցվածություն (թութք կամ հեմորոյ). դժվարացած կղազատմանն ուղեկցող նքոցները կարող են առաջացնել հետանցքի երակների այտուց:
  • Հետանցքի մաշկի պատռում (հետանցքի ճաք). մեծ քանակով կամ կարծրացած կղանքի հեռացումը կարող է առաջացնել հետանցքի պատռվածքներ:
  • Կոպրոսթազ (կղանքային կանգ). քրոնիկ փորկապությունը կարող է առաջացնել պնդացած կղանքի կուտակում աղիներում, դրանց հետագա կարծրացում (կղանքային քարեր) և աղիների խցանում, երբ բարակ աղու ջրիկ պարունակությունը կուտակվում է հաստ աղիքում՝ հանդիպելով կարծրացած կղանքային զանգվածների:
  • Հետանցքից արտանկվող աղիներ (ռեկտալ պրոլապս). դժվարացած աղիքային գործունեությունը կարող է հանգեցնել հետանցքից ուղիղ աղիքի փոքր հատվածի անտանկման:

Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024