Գրադարան
ԹՔՕՀ. բարդություններ

1 րոպե
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ), հատկապես պատշաճ վերահսկումից և բուժումից դուրս մնալու դեպքում, կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների:
ԹՔՕՀ ամենատարածված բարդություններից են՝
- Շնչառական վարակներ. ԹՔՕՀ-ով մարդիկ ավելի հավանական է, որ կվարակվեն սուր շնչառական վիրուսային վարակով (ՍՇՎՎ), գրիպով և թոքաբորբով (պնևմոնիա): Շնչուղիների ցանկացած վարակ կարող է ուղեկցվել շնչառության դժվարացմամբ և պատճառել թոքային հյուսվածքի լրացուցիչ վնասում:
- Սրտային խնդիրներ. դեռևս ոչ լրիվ հասկանալի պատճառներով ԹՔՕՀ-ը կարող է բարձրացնել սրտային հիվանդության, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի ռիսկը:
- Թոքի քաղցկեղ. ԹՔՕՀ-ով մարդիկ, հատկապես՝ ծխողներն ունեն թոքի քաղցկեղի զարգացման բարձրացած ռիսկ:
- Թոքային զարկերակներում բարձր արյան ճնշում (թոքային հիպերտենզիա). ԹՔՕՀ-ը կարող է բարձրացնել թոքերն արյունամատակարարող անոթներում արյան ճնշումը, որը հայտնի է որպես թոքային հիպերտենզիա:
- Կյանքի որակի նվազում և դեպրեսիա. շնչառության հետ կապված մշտական խնդիրները սահմանափակում են տարբեր, այդ թվում՝ սիրելի գործերով զբաղվելու հնարավորությունը: Ի լրումն, մշտական բուժում և խնամք պահանջող լուրջ քրոնիկ հիվանդության առկայությունը, հիվանդանոց կամ բուժկենտրոն հաճախակի այցելությունները և ֆիզիկական դիմադրողականության կորուստը բերում են նախկին հետաքրքրությունների շրջանակի նեղացման և նպաստում դեպրեսիայի զարգացմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-04-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: