Գրադարան

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)

Time Read 1 րոպե

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) միավորում է երկարատև ընթացքով թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդություններ, որոնք ընթանում են ժամանակի ընթացքում խորացող շնչառական խանգարումներով:

ԹՔՕՀ-ն առաջացնում է արտաշնչման ընթացքում թոքերից հեռացող օդի հոսքի խոչընդոտում (օբստրուկցիա): ԹՔՕՀ ախտանիշները ներառում են դժվարացած շնչառությունը, հազը, բրոնխներում լորձի (խորխ) արտադրությունը և խզզոցները:

Տիպիկ դեպքերում հիվանդությունն առաջանում է գրգռիչ գազերի կամ օդածին մասնիկների երկարատև ազդեցության պատճառով: Բոլոր դեպքերում, ԹՔՕՀ հիմնական պատճառը ծխախոտի օգտագործումն է:

ԹՔՕՀ-ով մարդկանց շրջանում բարձրանում է սրտային հիվանդության, թոքի քաղցկեղի և տարբեր այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:

Էմֆիզեման և քրոնիկ բրոնխիտը ԹՔՕՀ զարգացմանը նպաստող երկու հիմնական հիվանդություններն են: Այս հիվանդությունները սովորաբար հանդես են գալիս միասին և ԹՔՕՀ-ով մարդկանց շրջանում կարող են դրսևորվել տարբեր ծանրության աստիճաններով:

  • Քրոնիկ բրոնխիտը բրոնխիալ խողովակների լորձաթաղանթի բորբոքումն է: Այս խողովակներն օդային հոսքն անցկացում են դեպի թոքաբշտիկներ (ալվեոլներ)։ Հիվանդությունը բնորոշվում է ամենօրյա հազով և լորձի (խորխ) արտադրությամբ:
  • Էմֆիզեման մեկ այլ հիվանդություն է, որի ժամանակ ծխախոտի ծխի և այլ գրգռիչ գազերի ու օդածին մասնիկների վնասող ազդեցության պատճառով ամենաբարակ բրոնխների՝ բրոնխիոլների լայնացած վերջավորությունների՝ թոքաբշտիկների (ալվեոլներ) պատի առաձգական հյուսվածքը ետաճում է, իսկ միջթոքաբշտիկային խտրոցները՝ քայքայվում:

ԹՔՕՀ-ը հարաճուն զարգացող և ժամանակի ընթացքում վատթարացող, սակայն՝ բուժելի հիվանդություն է: Պատշաճ բուժման շնորհիվ ԹՔՕՀ-ով բազմաթիվ մարդիկ կարող են հաջողությամբ վերահսկել հիվանդության ախտանիշները և կյանքի որակը, ինչպես նաև կրճատել այլ փոխկապված առողջական խնդիրների զարգացման ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2018 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով