Գրադարան

ԹՔՕՀ. ախտանիշներ

ԹՔՕՀ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) ախտանիշները հաճախ բացակայում են, քանի դեռ թոքերի զգալի վնասում տեղի չի ունեցել:

Այնուամենայնիվ, ինչ-որ մի ժամանակ ի հայտ գալով, ԹՔՕՀ ախտանիշները սովորաբար ժամանակի ընթացքում վատթարանում են, հատկապես, եթե ծխախոտի ծխի և մյուս ռիսկի գործոնների ազդեցությունը շարունակվում է:

ԹՔՕՀ գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝

  • շնչարգելություն և հևոց, հատկապես՝ ֆիզիկական գործ անելիս
  • խզզոցներ
  • կրծքավանդակի լարվածության զգացում
  • քրոնիկ հազ, որը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղնավուն կամ կանաչավուն խորխարտադրությամբ
  • հաճախակի շնչառական վարակներ
  • հոգնածություն
  • ուշ փուլերում՝ քաշի կորուստ, ոտնաթաթերի կամ սրունքների այտուց:

ԹՔՕՀ-ով մարդկանց մոտ ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ սրացումների դրվագներ, երբ ախտանիշները սովորականից ավելի են ծանրանում՝ մնալով առնվազն մի քանի օր:

Ե՞րբ դիմել բժշկին

Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր ախտանիշները չեն բարելավվում բուժման ընթացքում կամ վատթարանում են, կամ եթե նկատում եք վարակի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը կամ խորխի փոփոխությունը:

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե չեք կարողանում շունչ քաշել, եթե զգում եք շրթունքների կամ եղունգների շերտի ուժեղ կապտություն (ցիանոզ) կամ արագացած սրտազարկ կամ եթե զգում եք շփոթվածություն և ուշադրության կենտրոնացման դժվարացում:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-04-2021 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով