Գրադարան

Սրտի իշեմիկ հիվանդություն. բարդություններ

Սրտի իշեմիկ հիվանդություն. բարդություններ

Time Read 1 րոպե

Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ), հատկապես ժամանակին և պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է բերել տարբեր բարդությունների, այդ թվում՝ կյանքին սպառնացող:

  • Կրծքահեղձուկ (ստենոկարդիա). երբ պսակային զարկերակները նեղանում են, սիրտը կարող է չստանալ բավարար արյուն, հատկապես, երբ թթվածնի նկատմամբ պահանջարկը բարձրացած է, օրինակ, ֆիզիկական ակտիվության ժամանակ: Սա կարող է առաջացնել կրծքահեղձուկ՝ ետկրծոսկրային ցավեր կամ օդի պակասի զգացում (հևոց):
  • Սրտամկանի ինֆարկտ. եթե խոլեսթերինային վահանիկը պատռվում է և ձևավորվում է արյան մակարդուկ, պսակային զարկերակն ամբողջապես խցանվում է՝ զարգացնելով սրտամկանի ինֆարկտ: Սրտամկանի ինֆարկտը արյուն չստացած սրտամկանի մի մասի մեռուկացումն է: Մեռուկացման չափը մասամբ կախված է այն հանգամանքից, թե որքան վաղ է սկսվել բուժումը:
  • Սրտային անբավարարություն. սրտի նեղացած անոթները կամ բարձր արյան ճնշումը կարող են աստիճանաբար թուլացնել սրտի կծկողական ուժը կամ պնդացնել վերջինիս պատերը: Նման իրավիճակում սիրտը դժվարությամբ է արտամղում արյունը: Երբ սիրտն ի վիճակի չէ արտամղել օրգանիզմի պահանջներին համապատասխանող արյուն, հայտնի է որպես սրտային անբավարարություն:
  • Անկանոն սրտի ռիթմ (առիթմիա). սրտի ոչ համարժեք արյունամատակարարումը կարող է բացասաբար ազդել սրտի էլեկտրական ազդանիշների վրա՝ բերելով տարաբնույթ առիթմիաների:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-04-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով