Բժիշկը կլսի ձեր գանգատները, կտա որոշ հարցեր, կզննի ձեզ և կառաջարկի որոշ ստանդարտ արյան հետազոտություններ:
Եթե առկա է սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) կասկած, ապա բժիշկը կարող է առաջարկել այլ հետազոտություններ:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). ԷՍԳ-ն գրանցում է ձեր սրտով անցնող էլեկտրական ազդանիշները: Հաճախ ԷՍԳ-ն հայտնաբերում է նախկինում տարած կամ տվյալ պահին ընթացքի մեջ գտնվող սրտամկանի ինֆարկտը:
- Էխոսրտագրություն («սրտի էխո»). էխոսրտագրությունն օգտագործում է գերձայնային ալիքներ, որ ստանա ձեր սրտի «ռեալ ժամանակի մեջ» պատկերը: Էխոսրտագրության ընթացքում բժիշկը որոշում է, թե սրտի նորմալ կծկողական գործունեության մեջ արդյոք բոլոր պատերը նորմալ են մասնակցում: Սրտամկանի քիչ թթվածին ստացող (իշեմիա) կամ մեռուկացած (նեկրոզ) շրջանները կարող են ետ մնալ մյուս շրջանների ներդաշնակ շարժումներից:
- Սթրես-թեստ. երբեմն կրծքահեղձուկն ավելի հեշտ է ախտորոշել սիրտի ծանրաբեռնվածության պայմաններում: Սթրեստ-թեստի ժամանակ դուք քայլում եք տրեդմիլ քայլուղու վրա կամ պտտում եք ստացիոնար հեծանիվի ոտնակները, այլ կերպ ասած՝ կատարում կառավարելի ծանրաբեռված աշխատանք: Այս ընթացքում բժիշկը հսկում է ձեր արյան ճնշումը և ԷՍԳ գրանցումները, որոնց շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով վարժանքի ընթացքում ձեր գանգատների ի հայտ գալը և ընդհանուր վիճակը, եզրակացնում է կրծքահեղձուկի «արհեստական» նոպայի առկայության մասին: Սթրես-թեստը կարելի է զուգակցել էխոսրտագրության կամ անգիոգրաֆիայի հետ (նուկլեար սթրես-թեստ):
- Սրտի կաթետերիզացիա և անգիոգրաֆիա. կորոնարոգրաֆիան օգտագործում է կոնտրաստ նյութ և ռենտգենյան ճառագայթներ, որ ստանա սրտի պսակային զարկերակների պատի և լուսանցքի վիճակը մանրակրկիտ և «ռեալ ժամանակի մեջ» պատկերներ: Այն մտնում է «սրտի կաթետերիզացիա» կոչվող ընդհանուր հետազոտությունների մեջ:
- Սրտային համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). այս հետազոտությունն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ, որ ստացվի ձեր սրտի, այդ թվում՝ պսակային զարկերակների և կրծքավանդակի մյուս օրգանների մանրակրկիտ պատկերների շարք: Օրինակ, ԿՏ-ն կարող է հայտնաբերվել պսակային զարկերակների պատին առկա կալցիումական կուտակումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024