Skip to content
Սրտի իշեմիկ հիվանդություն. կանխարգելում
08-04-2021
1 րոպե

Ապրելակերպի այն սովորույթները, որոնք օգնում են սրտի իշեմիկ հիվանդության բուժմանը, նաև կարող են օգնել կանխարգելմանը:
Առողջ ապրելակերպը կարող է օգնել ձեր զարկերակների ամուր և աթերոսկլերոզային կուտակումներից մաքուր մնալուն:
Ձեր սրտի առողջությունը բարելավելու համար հետևեք այս խորհուրդներին՝
- դադարեցրե՛ք ծխելը (եթե ծխող եք) և թույլ մի՛ տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն
- վերահսկելի դարձրե՛ք բարձր արյան ճնշումը, բարձր խոլեսթերինը և դիաբետը
- մնացե՛ք ֆիզիկապես ակտիվ
- ձեր սննդակարգը դարձրեք ճարպերից և կերակրի աղից աղքատ և հարստացրեք մրգերով, բանջարեղեններով և ամբողջահատիկ ցորենով
- պահպանեք առողջ քաշ
- կրճատեք և կառավարեք սթրեսը:
Հոդվածը վերանայվել է՝ 08-04-2021