Առողջական խնդիրներ

Խորանիստ երակների թրոմբոզ

Խորանիստ երակների թրոմբոզ

Time Read 3 րոպե

Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ), ինչպես հուշում է անվանումը, խորանիստ տեղակայված խոշոր երակներում արյան մակարդուկի՝ թրոմբի առաջացումն է։

ԽԵԹ կարող է զարգանալ ամենուրեք, սակայն ավելի հաճախ ախտահարվում են ոտքերի խորանիստ երակները։

ԽԵԹ ամենածար բարդությունը թոքային էմբոլիան է, որը զարգանում է, երբ ստորին վերջույթների երակներում ձևավորված մակարդուկի մի մասը պոկվում է տեղաշարժվում է թոքեր։ Թոքային էմբոլիան ծանր և կյանքին սպառնացող վիճակ է։

ԽԵԹ գանգատներն ու ախտանիշները

ԽԵԹ հիմնական նշանները մարմնի վնասված շրջանի, սովորաբար՝ ոտքերի կամ սրունքի շրջանի ցավն ու այտուցվածությունն է։

Որոշ մարդկանց մոտ կարող են ակնհայտ ախտանիշները բացակայել։

Ե՞րբ դիմել օգնության

ԽԵԹ-ն ծանր առողջական վիճակ է, ուստի այս հիվանդության նույնիսկ փոքր կասկածի դեպքում բժշկին այցելելը պետք է չհետաձգվի։

Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ձեզ մոտ առկա է՝

Վերոնշյալներ ախտանիշները հնարավոր թոքային էմբոլիայի նշաններն են (թոքային զարկերակների թրոմբով խցանում)։

ԽԵԹ պատճառները

Այն ամենը, ինչը կարող է դանդաղեցնել խորանիստ երակներով արյան հոսքը, կարող է նաև նպաստել ԽԵԹ-ի զարգացմանը։

Մասնավորապես, ԽԵԹ-ի զարգացման ռիսկի գործոններից են՝

Ոչ ուշ անցյալում ծննդաբերած և հղիացած կանանց, ծխող կամ գեր մարդկանց մոտ նույնպես բարձրանում է ԽԵԹ-ի զարգացման ռիսկը։

ԽԵԹ-ը կարող է զարգանալ նաև ինքնաբուխ՝ առանց որևէ տեսանելի պատճառի։ Նման դեպքերն ավելի հաճախ դիտարկվում են այն մարդկանց մոտ, ում մոտ առկա է արյան մակարդելիության ժառանգական խանգարումներ։

ԽԵԹ ախտորոշումը

ԽԵԹ-ն ախտորոշելու համար բժիշկը ձեր գանգատները և հիվանդության պատմությունը լսելուց հետո, ինչպես նաև ձեր ախտահարված վերջույթը զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, օրինակ՝ արյունատար անոթների սոնոգրաֆիա (կոչվում է նաև «դուպլեքս») և արյան մակարդելիության թեստեր։

ԽԵԹ բուժումը

Եթե ունեք ԽԵԹ, բժիշկը ձեզ նշանակում է արյան մակարդելիությունն ընկճող դեղեր։ Ձեզ կարող են խորհուրդ տալ նաև սեղմող գուլպաների կրում։ Որոշ դեպքերում ԽԵԹ-ի բուժումը ներառում է նաև թրոմբի վիրահատական հեռացում, հատկապես, եթե առկա է երակի խցանման լուրջ վտանգ։

ԽԵԹ կանխարգելումը

ԽԵԹ կանխարգելումը ներառում է ճանապարհորդելիս կամ երկարատև հիվանդանոցային բուժման պայմաններում ճնշող գուլպաների կրում, առատ ջրի ընդունում և ֆիզիկական ակտիվություն (ոտքերի և ձեռքերի շարժումներով)։

Ընդհանուր առմամբ, առողջ կշիռը և չծխելը, ինչպես նաև հավասարակշռված սննդակարգը կարող են նվազեցնել ԽԵԹ-ի ռիսկը։

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով