Խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) բուժումից հետո հետևեք այս հմտություններին՝ ձեր վիճակը կառավարելու և արյան մակարդուկների (թրոմբների) բարդությունները կամ նոր մակարդուկների ձևավորումը կանխելու համար։
- Հարցրեք ձեր սննդակարգի մասին. վիտամին K-ով հարուստ մթերքները, ինչպիսիք են սպանախը, կաղամբը, այլ տերևավոր կանաչեղենը և բրյուսելյան կաղամբը, կարող են խանգարել արյունը նոսրացնող (հակամակարդիչ) Վարֆարինին:
- Ընդունեք ձեր դեղորայքն այնպես, ինչպես նշանակված է․ ձեր բժիշկը ձեզ կասի, թե որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ շարունակել բուժումը: Եթե ընդունում եք որոշակի հակամակարդիչներ, ձեզ հարկավոր է կանոնավոր հանձնել արյան թեստեր՝ տեսնելու, թե որքան լավ է ձեր արյունը մակարդվում և վերահսկելու արյունահոսության ռիսկը:
- Հետևեք ավելորդ արյունահոսությանը․ սա կարող է ի հայտ գալ որպես արյունը նոսրացնող դեղամիջոցների՝ հակամակարդիչների կողմնակի ազդեցություն: Հարցրեք ձեր բժշկին նախազգուշացնող նշանների մասին: Իմացեք, թե ինչ անել, եթե արյունահոսություն սկսվի: Նաև հարցրեք ձեր բժշկին, արդյոք պետք է սահմանափակել որոշ գործեր, զբաղմունքներ կամ մարզաձևեր: Փոքր վնասվածքները, որոնք առաջացնում են կապտուկներ կամ նույնիսկ սովորական կտրվածքը կարող են լուրջ դառնալ, եթե օգտագործում եք հակամակարդիչներ:
- Շարժվեք. եթե վիրահատության կամ այլ պատճառներով ստիպված եք որոշ ժամանակ անցկացնել անկողնում, որքան շուտ սկսեք շարժվել, այնքան կնվազի արյան մակարդուկների (թրոմբների) առաջացման հավանականությունը:
- Հագեք օժանդակող գուլպաներ. հագեք կոմպրեսիոն գուլպաներ՝ կանխելու ոտքում արյան մակարդուկների (թրոմբների) առաջացումը, եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս դրանք:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024