Խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) ախտանիշները կարող են ներառել հետևյալը`
- ոտքի այտուց
- ոտքի ցավ, ջղաձգումներ կամ ցավոտություն, որոնք հաճախ սկսվում են սրունքի ետնամասում
- ոտքի գույնի փոփոխություն, ինչպիսիք են կարմրությունը կամ մանուշակագույն երանգավորումը՝ կախված ձեր մաշկի գույնից
- տուժած ոտքում տաքության զգացում:
Խորանիստ երակների թրոմբոզը նաև կարող է զարգանալ առանց նկատելի ախտանիշների:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեզ մոտ զարգանում են ԽԵԹ-ի ախտանիշներ, առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Եթե ձեզ մոտ ի հայտ են գալիս թոքային էմբոլիայի ախտանիշներ, որը նաև կոչվում է թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա (ԹԶԹԷ) և հանդիսանում է խորանիստ երակների թրոմբոզի կյանքին սպառնացող բարդություն, անմիջապես զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բժշկական օգնության:
Թոքային էմբոլիայի մասին հուշող գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- հանկարծակի շնչարգելություն և հևոց, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձություն
- կրծքավանդակային ցավ կամ անհարմարավետություն, որը սրվում է խորը շունչ քաշելիս կամ հազալիս
- ուշագնացության զգացում (նախաուշագնացություն) կամ գլխապտույտ
- ուշագնացություն
- հաճախացած անոթազարկ (պուլս)
- հաճախացած շնչառություն
- արյունային հազ (արյունախխում):
Իմացե՛ք ավելին թոքային էմբոլիայի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024