Գրադարան
Դեմենցիա. բարդություններ

1 րոպե
Դեմենցիան կարող է ազդել օրգանիզմի բազմաթիվ համակարգերի վրա և, հետևաբար, դրանց գործունեության վրա:
Դեմենցիան կարող է հանգեցնել հետևյալ բարդություններին:
- Վատ սնուցում. դեմենցիայով բազմաթիվ մարդիկ ի վերջո նվազեցնում են ուտելը կամ հրաժարվում են սննդից, որն ազդում է անհրաժեշտ սննդանյութեր ստանալու վրա: Ի վերջո, նրանք կարող են չկարողանալ ծամել և կուլ տալ:
- Թոքաբորբ (պնևմոնիա). կուլ տալու դժվարությունը մեծացնում է թոքերի մեջ սննդի անցման (ասպիրացիա) կամ շնչահեղձության վտանգը, ինչը կարող է արգելափակել շնչառությունը և առաջացնել թոքաբորբ:
- Ինքնասպասարկման և ինքնախնամքի անկարողություն. դեմենցիայի զարգացման հետ մեկտեղ այն կարող է խանգարել լողանալուն, հագնվելուն, մազերը սանրելուն կամ ատամները խոզանակելուն, զուգարանից ինքնուրույն օգտվելուն և նշանակված դեղերն ընդունելուն:
- Անձնական անվտանգության խնդիրներ. որոշ առօրյա իրավիճակներ կարող են անվտանգության խնդիրներ առաջացնել դեմենցիայով տառապող մարդկանց համար, ներառյալ մեքենա վարելը, ճաշ պատրաստելը, քայլելը և միայնակ ապրելը:
- Մահ. դեմենցիայի վերջին փուլերում զարգանում է կոմա և մահ, հաճախ՝ վարակի պատճառով (օրինակ՝ թոքաբորբ, պառկելախոցեր):
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2019 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: