Գրադարան
Դեմենցիա. ախտանիշներ

1 րոպե
Դեմենցիայի ախտանիշները տարբերվում են՝ կախված պատճառից, սակայն ընդհանուր գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
Ճանաչողական (կոգնիտիվ) փոփոխություններ
- հիշողության կորուստ, որը սովորաբար նկատում է մեկ ուրիշը
- բառեր գտնելու կամ հաղորդակցվելու դժվարություն
- տեսողական և տարածական ունակությունների հետ կապված դժվարություններ, օրինակ՝ մեքենա վարելիս մոլորվելը
- պատճառաբանության կամ խնդիրների լուծման դժվարություն
- բարդ առաջադրանքների կատարման դժվարություն
- պլանավորման և կազմակերպման հետ կապված դժվարություններ
- համակարգման և շարժիչ գործառույթների հետ կապված դժվարություններ
- շփոթվածություն և ապակողմնորոշում:
Հոգեբանական փոփոխություններ
- անձի փոփոխություններ
- դեպրեսիա
- անհանգստություն և տագնապ
- ոչ պատշաճ վարքագիծ
- պարանոյա (քրոնիկ համակարգված զառանցանք)
- աժիտացիա (տագնապալից-շարժողական անհանգստություն)
- ցնոքներ (հալյուցինացիաներ):
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե դուք կամ ձեր սիրելին ունեք հիշողության հետ կապված խնդիրներ կամ դեմենցիայի այլ ախտանիշներ: Որոշ բուժելի առողջական խնդիրներ կարող են առաջացնել դեմենցիայի ախտանիշներ, ուստի կարևոր է որոշել դրա պատճառը:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2019 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: