Դեմենցիայի տեսակների մեծ մասը հնարավոր չէ բուժել, բայց կան ձեր ախտանիշները կառավարելու մեթոդներ:
Դեղորայքային բուժում
Հետևյալ դեղամիջոները օգտագործվում են դեմենցիայի ախտանիշները ժամանակավորապես բարելավելու համար:
- Խոլինէսթերազի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս խմբի դեղամիջոցները, ներառյալ Դոնեպեզիլը (Արիցեպտ), Ռիվաստիգմին (Էքսելոն) և Գալանտամինտ (Ռազադին) ազդում են՝ բարձրացնելով հիշողության և դատողության մեջ ներգրավված «խոլինէսթերազ» քիմիական նեյրոմեդիատորի մակարդակը։ Թեև դրանք հիմնականում օգտագործվում են Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, նաև կարող են նշանակվել այլ դեմենցիայի, ներառյալ անոթային դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության դեմենցիայի և Լյուիի մարմնի դեմենցիայի համար: Կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, փսխում և փորլուծություն: Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ սրտի աշխատանքի դանդաղեցում, ուշագնացություն և քնի խանգարումներ:
- Մեմանտին. Մեմանտինը (Նամենդա) օգնում է՝ կարգավորելով գլյուտամատի ազդեցությունը, որը մեկ այլ քիմիական նեյրոմեդիատոր է և ներգրավված է գլխուղեղի գործառույթներում, ինչպիսիք են ուսումը և հիշողությունը: Որոշ դեպքերում Մեմանտինը նշանակվում է խոլինէսթերազի ինհիբիտորի հետ միասին: Մեմանտինի հիմնական կողմնակի ազդեցությունը գլխապտույտն է:
- Այլ դեղամիջոցներ. ձեր բժիշկը կարող է դեղեր նշանակել այլ ախտանիշների կամ վիճակների բուժման համար, ինչպիսիք են դեպրեսիան, քնի խանգարումները, ցնորքները (հալյուցինացիաներ), պարկինսոնիզմը կամ գրգռվածությունը (աժիտացիա):
Ոչ դեղորայքային բուժում (թերապիաներ)
Վաղ դեմենցիայի որոշ ախտանիշներ և վարքաբանական խնդիրներ կարող են բուժվել՝ օգտագործելով ոչ դեղորայքային մոտեցումներ:
- Զբաղվածության թերապիա. զբաղվածության թերապևտը կարող է ձեզ ցույց տալ, թե ինչպես ձեր տունն ավելի անվտանգ դարձնել և սովորեցնել վարքագծային խնդիրների հաղթահարման մեթոդներ: Նպատակը դժբախտ պատահարների կանխումն է, ինչպիսին է ընկնելը, վարքագծի վերահսկումը և ձեզ դեմենցիայի առաջընթացին նախապատրաստումը:
- Շրջակա պայմանների ձևափոխում. խառնաշփոթի և աղմուկի նվազեցումը կարող է ավելի հեշտ դարձնել դեմենցիայով տառապող մարդու կենտրոնացումը և գործունեությունը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել թաքցնել այնպիսի առարկաներ, որոնք կարող են սպառնալ անվտանգությանը, ինչպիսիք են դանակները և մեքենայի բանալիները: Մոնիտորինգի համակարգերը կարող են ձեզ զգուշացնել, եթե դեմենսիա ունեցող անձն ունի թափառելու հակում:
- Խնդիրների պարզեցում. բաժանեք խնդիրներն ավելի հեշտ քայլերի և կենտրոնացեք հաջողության, այլ ոչ թե ձախողման վրա: Օրվա հստակ ռեժիմն իր հերթին օգնում է, որ դեմենցիայով տառապող մարդկանց մոտ կրճատվի շփոթվածությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024