Դեմենցիայի կանխարգելման որևէ հավաստի միջոց չկա, բայց կան քայլեր, որոնք կարող են օգնել:
Դեմենցիայի կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, սակայն կարող են օգտակար լինել հետևյալ միջոցառումները:
- Ձեր ուղեղն ու միտքը ակտիվ պահեք. մտավոր խթանիչ գործողությունները, ինչպիսիք են ընթերցանությունը, հանելուկներ լուծելը, բառախաղեր խաղալը և հիշողության մարզումը կարող են հետաձգել դեմենցիայի առաջացումը և նվազեցնել դրա հետևանքները:
- Եղեք ֆիզիկապես և հանրորեն ակտիվ. ֆիզիկական ակտիվությունը և հանրային փոխհարաբերությունները կարող են հետաձգել դեմենցիայի առաջացումը և նվազեցնել դրա ախտանիշները: Նպատակ դրեք շաբաթական առնվազն 150 րոպե տրամադրել ֆիզիկական վարժանքներին:
- Թողեք ծխելը. որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ միջին տարիքում և դրանից հետո ծխելը կարող է մեծացնել դեմենցիայի և արյունատար անոթների հիվանդությունների ռիսկը: Ծխելը թողնելը կարող է նվազեցնել ձեր ռիսկը և կբարելավի ձեր առողջությունը:
- Ստացեք բավարար քանակությամբ վիտամիններ. որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ արյան մեջ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևեր: Դուք կարող եք վիտամին D ստանալ որոշակի սննդամթերքների, հավելումների և արևի ազդեցության միջոցով: Ավելի շատ հետազոտություններ են պահանջվում՝ նախքան դեմենցիայի կանխարգելման համար վիտամին D-ի ընդունման ավելացումը, սակայն լավ գաղափար է համոզվել, որ բավարար վիտամին D եք ստանում: B համալիր վիտամինների և վիտամին C-ի ամենօրյա ընդունումը նույնպես կարող է օգնել:
- Կառավարեք սրտանոթային ռիսկի գործոնները. բուժեք բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա), բարձր խոլեստերինը և դիաբետը: Նիհարեք, եթե ավելորդ քաշ ունեք: Բարձր արյան ճնշումը կարող է հանգեցնել դեմենցիայի որոշ տեսակների բարձր ռիսկի: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե արդյոք բարձր արյան ճնշման բուժումը կարող է նվազեցնել դեմենցիայի ռիսկը:
- Բուժեք առողջական խնդիրները. այցելեք ձեր բժշկին դեպրեսիայի կամ անհանգստության բուժման համար:
- Պահպանեք առողջ սննդակարգ. սննդակարգը, ինչպիսին է միջերկրածովյան սննդակարգը, որը հարուստ է մրգերով, բանջարեղենով, ամբողջհատիկ ձավարեղենով և օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք սովորաբար հանդիպում են որոշ ձկների և ընկույզների մեջ, կարող է նպաստել առողջությանը և նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը: Սննդակարգի այս տեսակը
- Դարձրեք ձեր քունը որակյալ. կիրառեք քնի լավ հիգիենա և զրուցեք ձեր բժշկի հետ, եթե բարձր խռմփացնում եք կամ ունենում եք քնի ընթացքում շնչառության դադարի դրվագներ:
- Բուժեք լսողության խնդիրները. լսողության կորուստ ունեցող մարդիկ ճանաչողական (կոգնիտիվ) անկման ավելի մեծ հավանականություն ունեն: Լսողության կորստի վաղ բուժումը, ինչպիսին է լսողական սարքերի օգտագործումը, կարող է օգնել նվազեցնել ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024