Skip to content
Փորլուծություն. ախտանիշներ
02-06-2020
1 րոպե

Փորլուծության հետ միասին կարող են ի հայտ գալ այլ փոխկապված նշաններ և ախտանիշներ ևս:
Փորլուծությանն ավելի հաճախ ուղեկցում են հետևյալ լրացուցիչ նշանները՝
- թույլ, ջրոտ կղանք
- որովայնային կծկանքներ
- որովայնային ցավեր
- բարձր ջերմություն
- կղանքում արյուն
- կղանքում լորձ
- աղիների փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ)
- սրտխառնոց
- ախորժակի բացակայություն
- որովայնի (ստամոքսի) շրջանի ցավեր կամ կծկանքներ
- աղիների փքվածություն
- աղիները դատարկելու անհետաձգելի պահանջ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե չափահաս եք, ապա դիմեք բժշկին, եթե՝
- ձեր փորլուծությունը մի քանի օրվա ընթացքում չի մեղմանում կամ բարելավվում
- ջրազրկվել եք
- ունեք ուժեղ որովայնային կամ հետանցքի շրջանի ցավեր
- ձեր կղանքն արյունային կամ սևացած է
- ունեք բարձր ջերմություն (39°C և ավելի):
Երեխաների, հատկապես՝ մանկահասակ երեխաների մոտ փորլուծությունը կարող է արագորեն բերել ջրազրկման: Զանգեք և կապ հաստատեք ձեր բժշկի կամ մանկաբույժի հետ, եթե երեխայի մոտ փորլուծությունը չի բարելավվում 24 ժամվա ընթացքում կամ նա՝
- ջրազրկվել է
- ունի բարձր ջերմություն (39°C և ավելի)
- ունի արյունային կամ սևացած կղանքային արտաթորանք:
Հոդվածը վերանայվել է՝ 09-05-2021