Փորլուծություն. ախտորոշում
10-05-2021
1 րոպե

Բժիշկը կարող է հարցեր տալ ձեր գանգատների, հիվանդության պատմության մասին, ուսումնասիրի ձեր դեղամիջոցները, անցկացնի արտաքին զննում և որոշ դեպքերում առաջարկի հետազոտություններ՝ պարզելու փորլուծության նպաստող պատճառները:
Ինչ վերաբերվում է վերջին կետին, փորլուծության պատճառը որոշելիս բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ թեստերը:
- Արյան թեստ. արյան ընդհանուր քննությունը կարող է օգնել, որ պարզվի փորլուծության պատճառը:
- Կղանքի թեստ. բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ կղանքի թեստեր՝ ստուգելու բակտերիայի կամ մակաբույծի առկայությունը, որոնք կարող են առաջացնել փորլուծությամբ ընթացքող վարակ:
- Սիգմոիդոսկոպիա կամ կոլոնոսկոպիա. սրանք էնդոսկոպիկ հետազոտություններ են, որոնց միջոցով զննվում է ուղիղ և հաստ աղիների լորձաթաղանթը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության նմուշառվում այդ լորձաթաղանթից փոքր կտոր: Սիգմոիդոսկոպիայով զննվում է հաստ աղու ցածր հատվածները, մինչդեռ կոլոնոսկոպիայով՝ ամբողջ հաստ աղիքը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022