Գրադարան

Փորլուծություն

Փորլուծություն

Time Read 1 րոպե

Փորլուծությունը (դիարեա)՝ թուլացած, ջրիկ և, հնարավոր է, ավելի հաճախակի կղանքը, սովորական և տարածված խնդիր է:

Այն կարող է հադես գալ միայնակ կամ կապված լինել այլ ախտանիշների հետ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը կամ քաշի կորուստը:

Բարեբախտաբար, փորլուծությունը սովորաբար կարճատև է և տևում է ոչ ավելի, քան մի քանի օր: Սակայն, երբ փորլուծությունը տևում է մի քանի օրից մինչև շաբաթներ, դա սովորաբար ցույց է տալիս, որ կա մեկ այլ խնդիր, ինչպիսին է գրգռված աղիքի համախտանիշը (ԳԱՀ) կամ ավելի ծանր խանգարում, ներառյալ մշտական վարակը, ցելիական կամ աղիների բորբոքային հիվանդությունը (ԱԲՀ):

Երկարատև կամ հաճախակի փորլուծությունը կարող է բարդանալ օրգանիզմի ջրազրկմամբ, որն առավել վտանգավոր է երեխաների և բարձր տարիքով մեծահասակների մոտ և պահանջում է համապատասխան բուժում։ Փորլուծությունը առողջապահական մեծ խնդիր է հատկապես աղքատ երկրներում՝ հանդիսանալով մինչև 5 տարեկան երեխաների մահացության երկրորդ մեծ պատճառը։

Իմացե՛ք ավելին երեխաների մոտ փորլուծության և փսխման մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով