Գրադարան
Փորլուծություն. բուժում

1 րոպե
Սուր փորլուծության դեպքերի մեծ մասն առանց բուժման ինքնուրույն անցնում է մի քանի օրվա ընթացքում:
Եթե փորձել եք ապրելակերպի փոփոխություններ և փորլուծության համար տնային միջոցներ, և դրանք ձեզ չեն օգնում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ կամ այլ բուժում:
- Հակաբիոտիկներ կամ հակամակաբուծային դեղամիջոցներ. հակաբիոտիկները կամ հակամակաբուծային դեղամիջոցները կարող են օգնել բակտերիաների կամ մակաբույծների հետևանքով առաջացած փորլուծության բուժմանը: Եթե ձեր փորլուծության պատճառը վիրուսն է, ապա հակաբիոտիկները չեն օգնի:
- Հեղուկների փոխարինող բուժում. ձեր բժիշկը, հավանաբար, ձեզ խորհուրդ կտա, որ լրացնեք փորլուծությամբ կորցրած հեղուկներն ու աղերը: Չափահաս մարդկանց մեծ մասի համար էլեկտրոլիտներ պարունակող ջրի, նորսրացված հյութերի կամ երկուսի օգտագործումը կարող է բավարար լինել: Եթե հեղուկներ խմելը առաջացնում է ստամոքսի խանգարում կամ փսխումներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ներերակային հեղուկներ (կաթիլային): Ջուրը հեղուկները փոխարինելու լավ միջոց է, սակայն այն չի պարունակում աղեր և էլեկտրոլիտներ, ինչպիսիք են նատրիումը և կալիումը, որոնք անհրաժեշտ են ձեր օրգանիզմի գործունեության համար: Դուք կարող եք նպաստել ձեր էլեկտրոլիտի մակարդակի վերականգնմանը՝ կալիումի համար խմելով մրգահյութեր կամ նատրիումի համար ուտելով ապուրներ: Սակայն որոշ մրգահյութեր, ինչպիսին է խնձորի հյութը, կարող են վատթարացնել լուծը: Նկատի ունեցեք, որ որոշ մրգերի, օրինակ՝ խնձորի հյութը կարող է վատացնել փորլուծությունը: Երեխաների ջրազրկումը կանխելու կամ կորցրած հեղուկը փոխարինելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ բերանային (օրալ) ռեհիդրատացիոն հեղուկներ, իսկ ծանր դեպքերում՝ հիվանդանոցային պայմաններում ներերակային հեղուկներ (կաթիլային):
- Ձեր ընդունած դեղերի կարգավորումներ. եթե ձեր բժիշկը որոշի, որ ձեր փորլուծության պատճառը ձեր օգտագործած հակաբիոտիկն է, կարող է նվազեցնել ձեր դեղաչափը կամ փախարինել այն մեկ այլ դեղամիջոցով:
- Հիմնական հիվանդությունների բուժում. եթե ձեր փորլուծությունը պայմանավորված է ավելի լուրջ առողջական խնդրով, ինչպիսին է աղիների բորբոքային հիվանդությունը, ձեր բժիշկը կաշխատի վերահսկել այդ հիվանդությունը: Ձեզ կարող են ուղղորդել մասնագետի, օրինակ՝ գաստրոէնտերոլոգի մոտ, ով ձեզ հետ միասին կմշակի ձեր բուժման ծրագիրը: կարող է օգնել ձեզ բուժման պլան մշակել:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: