Գրադարան
Փորլուծություն. ինքնօգնություն

1 րոպե
Փորլուծությունը սովորաբար առանց բուժման արագ անցնում է:
Մինչև ձեր փորլուծության լավացումը դուք կարող եք տնային պայմաններում քայլեր ձեռնարկել՝ ուղղված ձեր գանգատների և ախտանիշների հաղթահարմանը և մեղմացմանը:
- Խմեք շատ հեղուկներ, ներառյալ ջուր, արգանակներ և հյութեր: Խուսափեք կոֆեինից և ալկոհոլից:
- Աստիճանաբար ավելացրեք կիսապինդ և քիչ բջջանքով սնունդ, երբ ձեր աղիքների գործունեությունը սկսում է նորմալանալ: Փորձեք աղե քրեկերներ, տոստ, ձու, բրինձ կամ հավի միս:
- Մի քանի օր խուսափեք որոշ մթերքներից, ինչպիսիք են կաթնամթերքը, յուղոտ մթերքները, բջջանքով հարուստ մթերքները կամ խիստ համեմված ուտեստները:
- Հարցրեք ձեր բժշկին հակալուծային դեղամիջոցների մասին. առանց դեղատոմսի դուրս գրվող հակալուծային դեղամիջոցները, ինչպիսիք են Լոպերամիդը և Բիսմութի սուբսալիցիլատը, կարող են օգնել ջրիկ փորլուծության հաճախականության նվազեցմանը և սուր ախտանիշների վերահսկմանը: Այնուամենայնիվ, որոշ առողջական վիճակներ և վարակներ՝ բակտերիալ և մակաբուծական, կարող են վատթարանալ այս դեղամիջոցների կողմից, քանի որ դրանք խանգարում են ձեր մարմնին ազատվելու փորլուծության պատճառներից: Այս դեղերից որոշները երեխաներին խորհուրդ չեն տրվում: Նախքան այս դեղերն ընդունելը կամ երեխային տալը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Մտածեք պրոբիոտիկներ ընդունելու մասին. այս միկրոօրգանիզմները կարող են օգնել աղիների առողջ հավասարակշռության վերականգնմանը՝ բարձրացնելով լավ բակտերիաների մակարդակը, թեև պարզ չէ, թե արդյոք դրանք կարող են օգնել փորլուծության տևողության կրճատմանը: Պրոբիոտիկները հասանելի են պատիճներով կամ հեղուկ տեսքով և նաև ավելացվում են որոշ մթերքների մեջ (օրինակ՝ յոգուրտի և մածունի որոշ տեսակներ): Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ավելի լավ հասկանալու, թե բակտերիաների որ շտամներն են առավել օգտակար կամ ինչ չափաբաժիններ են անհրաժեշտ:
Իմացե՛ք ավելին նորածինների և մանկահասակ երեխաների մոտ փորլուծության բուժման և խնամքի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2020 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: