Դաունի համախտանիշ ունեցող նորածինների և երեխաների վաղ միջամտությունը կարող է մեծ փոփոխություն մտցնել նրանց կյանքի որակի բարելավման գործում:
Դաունի համախտանիշով յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, ուստի բուժումը կախված կլինի անհատական կարիքներից: Նաև կյանքի տարբեր փուլերը կարող են պահանջել տարբեր օժանդակող ծառայություններ:
Թիմային խնամք
Եթե ձեր երեխան ունի Դաունի համախտանիշ, դուք, ամենայն հավանականությամբ, պետք է ապավինեք մասնագետների թիմին, որը կարող է բժշկական օգնություն ցուցաբերել և օգնել ձեր երեխային, որ հնարավորինս լավ զարգացնի հմտությունները: Կախված ձեր երեխայի հատուկ կարիքներից՝ ձեր թիմը կարող է ներառել այս փորձագետներից մի քանիսին՝
- առաջնային օգնության մանկաբույժ, ով համակարգում և ապահովում է սովորական մանկական խնամքը
- մանկական սրտաբան
- մանկական ստամոքսաղիքաբան (գաստրոէնտերոլոգ)
- մանկական ներզատաբան (էնդոկրինոլոգ)
- զարգացման մանկաբույժ
- մանկական նյարդաբան
- մանկական ականջի, քթի և կոկորդի մասնագետ (ԼՕՌ, ENT)
- մանկական ակնաբույժ (օֆթալմոլոգ)
- աուդիոլոգ
- լոգոպեդ
- ֆիզիոթերապևտ
- զբաղվածությոն (մասնագիտական) թերապևտ:
Դուք պետք է կարևոր որոշումներ կայացնեք ձեր երեխայի բուժման և կրթության վերաբերյալ: Ստեղծեք բժիշկների, ուսուցիչների և թերապևտների թիմ, որոնց վստահում եք: Այս մասնագետները կարող են օգնել գնահատելու ձեր բնակավայրի ռեսուրսները և բացատրել հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների պետական և դաշնային րագրերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024