Բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ և միջամտություններ, որ գտնի չոր աչքերի պատճառը:
- Աչքի համապարփակ զննում. աչքի զննումը ներառում է ընդհանուր առողջական վիճակի պատմության և աչքի առողջական վիճակի գնահատումը, որը թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են բերել չոր աչքերի:
- Արցունքի ծավալի չափման թեստ. արցունքի արտադրությունը չափվում է օգտագործելով Շիրմերի թեստը: 5 րոպե տևողությամբ Շիրմերի փորձն իրականացվում է տեղային անզգայացմամբ կամ առանց անզգայացման և օգտագործվում է 35 մմ երկարությամբ և 5 մմ լայնությամբ Վոթմեն #41 ֆիլտրի թուղթ։ Թեստի օգնությամբ 5 մմ-ից պակաս աչքի խոնավացումը համարվում է ախտորոշիչ չոր աչքերի ախտորոշման համար։ Եթե Շիրմերի փորձի արդյունքները նորմալ չեն, կարելի է կիրառել Շիմեր II փորձը, որ չափվի ռեֆլեքսային սեկրեցիան։ Հարցրեք ակնաբույժին այս թեստի օգուտների և ընթացքի մասին։
- Արցունքի որակի որոշման թեստ. կան թեստեր, որոնք օգտագործում են կոնտրաստային նյութ պարունակող աչքի կաթիլներ, որ գնահատեն աչքի մակերևույթի վիճակը: Ակնաբույժն ուշադրություն է դարձնում եղջերաթաղանթի վրա գունավոր նախշերին և չափում է արցունքի գոլորշիացման տևողությունը:
- Արցունքի օսմոլյարության թեստ. այս հետազոտությունը չափում է արցունքի մեջ ջրի և մյուս բաղադրիչների կազմությունը: Չոր աչքերի հիվանդության ժամանակ արցունքի կազմում ջրի մասնաբաժինը նվազում է:
- Արցունքի նմուշում մարկերների հայտնաբերում. արցունքի նմուշի մեջ մետալլոպրոտեինազ-9-ի բարձրացումը կամ լակտոֆերինի նվազումը վկայում են չոր աչքի հիվանդության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024