աչքերում ծակծկոցներ, այրող կամ քերծվածքի զգացողություն
աչքերում կամ աչքերի շուրջը մածուցիկ լորձ (առավոտյան արթնանալիս կոպեզրերի կպչունություն)
լուսազգայունություն
աչքերի կարմրություն
աչքերում օտար մարմնի (փոշու կամ ավազահատիկի) զգացողություն
կոնտակտային լինզաներ կրելու դժվարություն
գիշերային ժամերին ավտոմեքենա վարելու դժվարություն
աչքերի ջրակալում, որը չոր աչքերի գրգռման նկատմամբ օրգանիզմի ռեակցիան է
մշուշոտ տեսողություն կամ աչքերի հոգնածություն:
Այս ախտանիշները կարող են լինել սկսած թեթևից մինչև ծանր և ստանան կրկնվող կամ շարունակական բնույթ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ունեք չոր աչքերի երկարատև ձգվող ախտանիշներ, այդ թվում՝ կարմրություն, գրգռում, հոգնածություն կամ ցավ: Բժիշկը կարող է ձեռնարկել քայլեր, որ գտնի աչքերի խնդրի պատճառը և ուղեգրի համապատասխան մասնագետի խորհրդատվության:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։