Գրադարան
Բարձր ջերմություն (տենդ, հիպերթերմիա)

1 րոպե
Ջերմությունը մարմնի ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացում է:
Դա մարմնի իմունային համակարգի ընդհանուր արձագանքի մի մասն է: Ջերմությունը սովորաբար առաջանում է վարակի պատճառով:
Երեխաների և չափահասների մեծամասնության համար բարձր ջերմությունը կարող է անհարմարավետություն առաջացնել: Սակայն սա սովորաբար մտահոգության պատճառ չէ: Այնուամենայնիվ, նորածինների համար նույնիսկ ջերմության քիչ բարձրացում կարող է նշանակել, որ լուրջ վարակ կա:
Բարձր ջերմությունը սովորաբար անհետանում է մի քանի օրվա ընթացքում: Մի շարք դեղատոմս չպահանջող դեղամիջոցներ իջեցնում են բարձրացած ջերմությունը: Բայց պարտադիր չէ, որ ջերմությունը բուժեք, եթե դա անհանգստություն չի առաջացնում:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 05-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: