Բարձր ջերմություն. ախտորոշում
30-04-2021
1 րոպե

Բարձր ջերմությունն ախտորոշվում է՝ չափելով մարմնի ջերմաստիճանը:
Սակայն, բարձր ջերմությույնն արձանագրելուց բացի կարևոր է պարզել պատճառը: Այս կապակցությամբ բժիշկը կարող է՝
- տալ հարցեր, որոնք վերաբերվում են ձեր գանգատներին, ընդհանուր առողջական վիճակին և հիվանդության պատմությանը
- կատարել արտաքին զննում
- ելնելով նախորդ կետերով ստացված տվյալներից՝ առաջարկել հետազոտություններ, օրինակ՝ արյան թեստ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն և այլն:
Նորածինների, հատկապես՝ մինչև 28 օրական երեխաների մոտ բարձր ջերմությունը կարող է ահազանգել լուրջ հիվանդության մասին, ուստի պահանջում է հիվանդանոցային հսկողություն և որոշ լրացուցիչ հետազոտություններ:
Հոդվածը վերանայվել է՝ 30-04-2021